Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը և Թայս Բերմանը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, քաղհասարակության դերակատարության և հանրային մասնակցության խթանմանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 24,2026 15:28 Share

Անահիտ Մանասյանը հանդիպել է «Ժողովրդավարության եվրոպական գործընկերություն» կազմակերպության գործադիր տնօրեն Թայս Բերմանի հետ

Սեպտեմբերի 24-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Ժողովրդավարության եվրոպական գործընկերություն» (European Partnership for Democracy) կազմակերպության գործադիր տնօրեն Թայս Բերմանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, քաղաքացիական հասարակության դերակատարության և հանրային մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը և նրանց ներգրավվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է որոշումների կայացման գործընթացներում բոլոր խմբերի ներգրավման կարևորությունը և այդ ուղղությամբ բավարար քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է կանանց, երեխաների, երիտասարդների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությանը և միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել