Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի նախագահը հարգել է Հնչակյան 20 նահատակների հիշատակը

Հուլիս 21,2015 15:00

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի Վարիչ Մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշեց 1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը:  Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Մուխիկան իր ապրում էր ֆերմայում, իսկ իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում բարեգործությանը:

Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին՝ Նիկիտա Խրուշչովի կառավարման ժամանակահատվածում, Խոսե Մուխիկան եղել և տևական ժամանակ բնակվել է Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031