Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարբեկյան 48 շենքի վերջին հարկն ուր որ է կփլուզվի (Տեսանյութ)

Հուլիս 21,2015 18:03

Արդեն տեղեկացրել ենք, որ Աջափնյակ համայնքում գտնվող Նազարբեկյան 48 հասցեի կիսակառույց շենքի բնակիչներն այսօր իրենց խնդիրն են բարձրացրել Երեւանի քաղաքապետարանում: Այս ոչ այն է՝ կիսակառույց, ոչ, այն է` կիսաքանդ շենքի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են վերջապես լուծել իրենց շենքի կարգավիճակը, կոյուղագիծ անցկացնել ու լուծել կոյաղուջրերի տեղափոխման հարցը: Քանի որ այս շենքը ավարտին չի հասցվել խորհրդային կարգերը փլուզվելուց հետո, կոյուղագծեր, վերելակ չկա, վերջին՝ 8 հարկն էլ ընդհանրապես չի կառուցվել, միայն պանելներ են տեղադրված: Մարդիկ ինքնուրույն կոյուղի են անցկացրել, բայց այն էլ՝ կիսատ-պռատ: Բնակիչներն ասում են՝ «Շենքում առողջ մարդ չկա, խոլերայի բուն է, սաղ հիվանդ են, որովհետեւ կոյուղաջրերը հենց մեր քթի տակ են լցվում»:

Շենքի խնդրով մինչեւ սկսեց զբաղվել Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ «սայլը տեղից չշարժվեց». Մինչ այս բնակիչները մի շարք գերատեսչություններ են դիմել, սակայն հարցը չի լուծվել: Այսօր քաղաքապետարանում հանդիպման ժամանակ, նախ առաջ քաշեցին շենքին կարգավիճակ տալու հարցը, որպեսզի այն օդում կախված չմնա:

Մանրամասն՝ տեսանյութում

Մի ուշագրավ բան էլ, չնայած շենքը կարգավիճակ չունի, տարբեր պետական կառույցներ մշտապես բնակիչներին վստահեցրել են, որ իրենք որեւէ իրավասություն չունեն շենքի հետ կապված, սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին բնակիչները,  դա չի խանգարել պաշտոնյաններին շենքի բնակարանների հաշվին բիզնես անել. «Մեկ էլ տեսնում էինք, մի բնակարան էլ վաճառվեց, ու տենց մի բնակարանը մի քանի անգամ: Բայց մենք ուր դիմում էինք, ասում էին՝ շենքը ոչ մի կառույցի հաշվեկշռում չկա, բա ո՞նց են այդ դեպքում սեփականության վկայականներ տվել»: Այս նույն խնդիրն այսօր քաղաքապետարանում բարձրացրեց նաեւ Անահիտ Բախշյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Անահիտ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ընտանիքին 2-րդ հարկից ԴԱՀԿ-ն վտարել է, որովհետեւ իրենց բնակարանը ինչ-որ պաշտոնյա վաճառել է:

Մանրամասն՝ տեսանյութում

Aaravot.am-ն այցելեց շենք, այստեղ բացի այն, որ բացակայում է վերելակը, որի տեղում վտանգավոր բաց հորն է, շենքի պատերն էլ հսկայական ճաքեր ունեն, աստիճանների ճաղավանդակները բացակայում են, բայց սա, բնակիչները, չարյաց փոքրագույնն են համարում: Շենքի 9-րդ հարկում միայն պանելներ են, որոնք ուր որ է կընկնեն. Բնակիչներից մեկը ապացուցելու համար, որ իրենք 9-րդ հարկը փլուզման եզրին է, սկսեց ճոճել պանելները:

Մանրամասն՝ տեսանյութերում

2012 թվականին կառավարությունը Նազարբեկյան 48 շենքի բնակիչների մի մասի բնակարանները, որպես նվիրատվություն տվեց նրանց, բայց ինչպես ասացին բնակիչները՝ այդպիսով իրենց հոգսը չթեթեւացավ:

Այսօր քաղաքապետարանում Անահիտ Բախշյանի միջամտությամբ, բնակիչները իրենց պահանջները ներկայացրեցին՝ շենքին պաշտոնական կարգավիճակ տալ եւ ամրակցել այն, կոյուղաջրերի հարցը լուծել, վերջին՝ վտանգավոր հարկը ապամոնտաժել, եւ այդ հարկի բնակիչների բնակարանային հարցը լուծել, կոյուղաջրերի հեռացման, վերելակի եւ շենքի տանիքը կառուցելու խնդիրները եւս լուծել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031