Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր համայնքապետը խոստանում է լուծել «Հայկական  Հոլիվուդի» խմելու ջրի եւ ճանապարհների հարցը

Սեպտեմբեր 21,2015 18:42

748 -ից  725-ը կողմ է  քվեարկել գյուղապետի թեկնածուին

Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում են նկարահանվել մի քանի տասնյակ հայկական ֆիլմեր, այդ թվում՝ հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը»: Այդ պատճառով երբեմն  Խաշթառակը  կոչում են «Հայկական Հոլիվուդ»:

Սեպտեմբերի 20-ին  Խաշթառակում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Միակ  թեկնածուն ՀՀԿ անդամ Անդրանիկ  Վիրաբյանն էր:  Քվեարկությանը մասնակցած 748 ընտրողներից 725 –ը կողմ է քվեարկել նրան, 11-ը՝ դեմ, 12 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

Սեպտեմբերի 13-ին  կայացել են  համայնքի ավագանու ընտրություններ, ավագանու 7 տեղի համար առաջադրվել է  10 թեկնածու: Խաշթառակի ավագանու ընտրություններին մասնակցել է 815 ընտրող:

Խաշթառակի նորընտիր  գյուղապետ Ա.  Վիրաբյանը հայտնեց, որ իր առաջնահերթ  խնդիրը համարում է  գյուղի խմելու ջրի  հարցի լուծումը, համայնքային ճանապարհների բարեկարգումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930