Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի բնակչության 40%-ն է օգտվում համացանցից

Հոկտեմբեր 25,2015 14:16

Ինտերնետ կապից օգտվողների թիվն աշխարհում տարեց տարի ավելանում է: Այսօր արդեն աշխարհի բնակչության շուրջ 40%-ը հանդիսանում է ինտերնետ սպառողներ: Հատկանշական է, որ օգտվողների թիվը կտրուկ աճ է գրանցել 1999-2013 թվականներին:

Նշեմ, որ 2014 թվականի դրությամբ ինտերնետից օգտվողների թիվն աշխարհում կազմում էր 2,925,249,355 մարդ: Այս թիվը 2013 թվականի համեմատ աճել է մոտավորապես 7.9%-ով:
Հետաքրքիրն այն է, որ վերջին երկու տարիներին թիվը աճել է գրեթե նույն տոկոսով: Մասնավորապես 2013 թվականին ինտերնետ սպառողների թիվը 2012 թվականի համեմատ աճել է 8%-ով:

Այս ամենի հետ զուգահեռ, սակայն, խիստ տարբեր է սպառողների հետաքրքրություններն ինտերնետ տիրույթում: Տրամաբանական էր, որ անսահմանափակ ինֆորմացիոն հոսքերն իրենց հետ բերելու են կայքերի բովանդակային տարբերակման, որն էլ իր հերթին պայմանականորեն սեգմենտավորելու է ինտերնետ սպառողների տարբեր խմբեր:
Այս տարբերությունը երևում է մի շարք ցուցանիշներով, այդ թվում՝ նաև այս կամ այն երկրից ամենաշատ այցելվող կայքերի ցուցանիշով:

Համացանցային տիրույթում տարածաշրջանի երկրների ինտերնետ սպառողների հետաքրքրությունները հասկանալու համար, նախ անդրադառնանք տարածաշրջանի երկրներից ամենաշատ այցելվող կայքերին:

Ներկայացնեմ ամենաշատ այցելվող կայքերի թոփ տասնյակը: Սկսենք Հայաստանից: ՀՀ-ից ամենաշատն այցելում են.

1.facebook.com
2.google.com
3.youtube.com
4.google.am
5.ok.ru
6.mail.ru
7.vk.com
8.google.ru
9.news.am
10.yandex.ru

Ակնհայտ է՝ Հայաստանում ամենաշատ այցելվող կայքը facebook-ն է: Ճիշտ է՝ ամենաայցելվող կայքերի ցուցանիշով facebook-ն առաջատար է հայկական տիրույթում, սակայն որպես սոցիալական կայք օգտատերերի թվով զիջում է ok.ru-ին: Վերջին տվյալներով Facebook-ում հայ օգտատերերի թիվը կազմում է մոտ 850 000, իսկ Odnoklassniki-ն ՀՀ-ում ունի շուրջ 1 միլիոն օգտատեր: Հայկական լրատվական կայքերից ամենաշատ այցելվողը news.am կայքն է` վերջին ամսվա տվյալներով 10.3 մլն այցելու, որի 81.3 %-ը Հայաստանից, իսկ Ռուսաստանից այցելուները կազմում են շուրջ 9%:

Հաջորդ երկիրը Վրաստանն է: Այս երկրում ամենաշատ այցելվող կայքերն են.

1.facebook.com
2.youtube.com
3.google.com
4.baidu.ge
5.ok.ru
6.google.ge
7.amazon.com
8.myvideo.ge
9.mail.ru
10.myauto.ge

Վրաստանում պատկերը որոշակիորեն նման է հայկականին: Նույնպես ամենաշատն այցելում են facebook.com, իսկ ok.ru-ն ինչպես տեսնում ենք երկու երկրների դեպքում էլ նույն՝ 5-րդ հորիզոնականում է:

Բնական էր, որ մեքենաների վաճառքի հայտարարություններ տեղադրող myauto.ge կայքը Վրաստանում պետք է լիներ թոփ տասնյակում: Կայքի այցելությունների թիվը վերջին մեկ ամսում կազմում է շուրջ 3.5 միլիոն: Այցելուները հիմնականում տարածաշրջանի երկրներից, են, որոնց 0.8 % Հայաստանից:

Ադրբեջանում էլ ամենաշատն այցելում են հետևյալ կայքերը.

1.google.az
2.facebook.com
3.google.com
4.youtube.com
5.mail.ru
6.apa.az
7.trend.az
8.wikipedia.org
9.google.ru
10.oxu.az

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանից ամենից շատն այցելում են google որոնողական կայք: Google.az- այցելությունների թիվը կազմում է 29.7 միլիոն, որից 95.29%-ն Ադրբեջանից, իսկ Ռուսաստանից այցելուները կազմում են 1.75 %:

Հաջորդը Թուրքիան է: Այս երկրից ամենաշատն այցելում են

1.google.com.tr
2.facebook.com
3.google.com
4.youtube.com
5.twitter.com
6.sahibinden.com
7.milliyet.com.tr
8.eksisozluk.com
9.onedio.com
10.hurriyet.com.tr

Հատկանշական է, որ սոցիալական ցանցերից ամենաշատը Թուրքիայում այցելում են facebook.com: Բայց ինչպես և Ադրբեջանում, Թուրքիայից ամենաշատն այցելում են որոնողական google.com.tr կայքը: Վերջին մեկ ամսվա կտրվածքով google.com.tr այցելել են 848.5 միլիոն մարդ:

Թուրքական կայքերից ամենաշատն այցելում են sahibinden.com: Սա online հայտարարություններ տեղադրող էլեկտրոնային կոմերցիայի ամենամեծ հարթակներից մեկն է Թուրքիայում, որը վերջին ամսվա տվյալներով ունեցել է 60.6 միլիոն այցելու: Հիմնական այցելուները Թուրքիայից են:

Ռուսաստանից այցելվողների տասնյակը

1.yandex.ru
2.vk.com
3.google.ru
4.youtube.com
5.google.com
6.mail.ru
7.ok.ru
8.facebook.com
9.aliexpress.com
10.avito.ru

Yandex.ru-ն ամսեկան ունի 1.8 մլրդ այցելու, որի 91.73%-ը Ռուսաստանից են: Հատկանշական է, որ ռուսները որոնողական կայքերի պարագայում yandex-ը գերադասում են google-ից: Բացի այն հանգամանքից, որ ամենաայցելվող կայքերի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում google.ru, ամսական այցելությունների թվով նույնպես yandex-ը բավականին առաջ է google.ru-ից: Վերջինիս այցելուների թիվը նախորդ ամսվա դրությամբ կազմում է 744.5 միլիոն:
Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերից ռուս հանրությունը գերադասում է ВКонтакте կայքը: Այն 2014 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ունեցել է 55.7 միլիոն ակտիվ օգտատեր: Այս թիվը համեմատած 2012 թվականի նույն ժամանակաշրջանի հետ, աճել է մոտավորապես 8 միլիոնով:

Ամենահետաքրքիր պատկերը Իրանում է.

1.google.com
2.yahoo.com
3.blogfa.com
4.varzesh3.com
5.aparat.com
6.digikala.com
7.ask.com
8.mihanblog.com
9.wikipedia.org
10.farsnews.com

Ինչպես տեսնում ենք այս ցուցակում հայտնի սոցիալական ցանցերից ոչ մեկը չկա: Սա հիմնականում պայմանավորված է նրանով , որ Իրանում ինտերնետային որոշ կայքերից օգտվելու հնարավորությունը սահմանափակ է: Փոխարենը 3-րդ հորիզոնականում է blogfa կայքը: Սա իրանական բլոգային հարթակ է. որը բավականին տարածված և հայտնի է այս երկրում: Այն ամսական ունի մոտավորապես 20 մլն այցելու: Հատկանշական է, որ կայքի 64.37 %-ը Իրանից է , իսկ 23.7%-ը ԱՄՆ-ից:

Ինչ վերաբերվում է varzesh3.com-ին, ապա այն սպորտային նորությունների կայք է: Դատելով նրանից, որ այս կայքը Իրանից ամենաայցելվող կայքերի թոփ հնգյակում է հայտնված, կարելի ենթադրել, որ Իրանում բավականին հետաքրքրված են սպորտային նորություններով: Varzesh3.com վերջին ամսվա տվյալներով այցելել է 24,6 միլիոն մարդ, որի 63.1%-ն Իրանից:

Հատկանշական է, որ ամենաշատ այցելվող իրանական կայքերի այցելուների 21.32%-ը (միջինացված) ԱՄՆ-ից են:

Ամփոփելով այս ամենը` նկատենք, որ հիմնականում ամենաշատն այցելում են որոնողական կայքեր, միայն Հայաստանում և Վրաստանում է, որ թոփ կայքը` facebook-ն է:

Ահա այսպիսին էր պատկերը մեր տարածաշրջանում: Ճիշտ է, կայքերն առանձին վերցրած այնուամենայնիվ տարբերություններ կան տարածաշրջանի երկրներից այցելուների առումով, բայց պատկերն ընդհանուր տարածաշրջանի մասշտաբով, կարծում եմ, այդքան էլ խայտաբղետ չէր:

Ուսումնասիրության համար օգտվեցի compete.com, clicky.com, Google Analytics, alexa.com և kissmetrics.com կայքերից:

Ռուբեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031