Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում աշխատողների թիվը 33,980 է եղել, 61.9%-ով ավել 2022թ. տարեսկզբի համեմատ. զեկույց

Ապրիլ 08,2024 17:08

2022 և 2023թ.թ. ՏՏ խոշոր գործատուների շարքում առաջատարը «Սինոփսիս Արմենիա» (Synopsys Armenia) ընկերությունն է, որը 2023թ. տարեվերջի դրությամբ 1,179 աշխատող է ունեցել։

Երկրորդը՝ «Էպամ Սիսթեմզ»-ն (EPAM Systems) է` 936 աշխատող, երրորդը՝ «Էվոլյուշն Արմենիա»-ն (Evolution Armenia)` 670 աշխատող։

🔹2023թ.-ի տարեվերջի դրությամբ` ՏՏ ոլորտում վարձու և պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33,980, ինչը 2022թ. տարեսկզբի համեմատ ավել է 12,992-ով կամ 61.9%-ով:

🔹 ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուները միասին ապահովել են ՏՏ ոլորտի զբաղվածության մոտ 27%-ը։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ ստորև.

🇦🇲 Զեկույցի հայերեն տարբերակը՝ http://bit.ly/3PLa8MT
🇬🇧 Զեկույցի անգլերեն տարբերակը՝ https://bit.ly/441Vcjv

Ցանկը կազմել և հրապարակել է Modex գործակալությունը։
Լուսանկարը՝ Modex -ի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930