Լրահոս
Օրվա լրահոսը

«Web3 Հայաստան» հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով

Ապրիլ 01,2024 14:04

«Web3 Հայաստան» հիմնադրամը հանդես է եկել Binance-ի թոփ մենեջեր, հայազգի Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով։ Հիշեցնենք, որ Ղամբարյանը և մեկ այլ մենեջեր պատանդ են պահվում Նիգերիայում։

Ղամբարյանը նախկինում կրիպտո հետաքննիչ է եղել, ով ղեկավարել է իր թիմին փողերի լվացման, Դարքնեթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կրիպտո-հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթով ֆինանսավորվող երեխաների շահագործման հետաքննությամբ: Ավելի ուշ նա միացավ Binance-ի հետաքննող թիմին՝ որպես ֆինանսական հանցագործությունների բաժնի ղեկավար:

Նա կարևոր դեր է խաղացել աշխարհում կրիպտո հանցավորության դեմ պայքարում, ներառյալ փակել այնպիսի խոշորագույն կրիպտո հանցավոր հարթակներ, ինչպիսիք են Silk Road-ը, AlphaBay-ը և այլն:

Web3 Հայաստան հիմնադրամը կոչ է արել միանալ ստորագրահավաքին և անհապաղ ազատել մեր հայրենակցին։

Ստորագրահավաքի հղումը՝ change.org

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930