Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ՀՆԱ-ն այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ից բարձր կլինի

Հունվար 07,2016 19:15

Հայաստանը 2016 թվականին, այսինքն` այս տարի կունենա 2.2 տոկոս համախառն ներքին արդյունք, նշենք որ անցյալ տարի ՀՆԱ-ն ավելի բարձր է եղել՝ 2.5 տոկոս: Այս մասին արձանագրված է նաեւ Համաշխարհային Բանկի զեկույցում: Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թվականին համաձայն այդ ցանկի եղել է 3.3 տոկոս, 2014-ին` 3.5 տոկոս:

Մեր հարեւան Ադրբեջանը այս տարի ՀԲ կանխատեսմամբ կունենա 0.8 տոկոս ՀՆԱ: Անցյալ տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն եղել է 2 տոկոս, իսկ 2017 թվականին Ադրբեջանը կարձանագրի 1.2 տոկոս ՀՆԱ, 2018-ին՝ այս երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 2.7 տոկոս ՀՆԱ:

Վրաստանի ՀՆԱ-ն այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ից բարձր կլինի: Այն 2016-ին կկազմի 3 տոկոս: ՀԲ-ի կանխատեսմամբ՝ 2017 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն կհասնի 4.5 տոկոսի, 2018-ին Վրաստանը կունենա 5 տոկոս համախառն ներքին արդյունք:

ԵՏՄ անդամ Բելառուսը եւ Ղազախստանը այս տարի եւ առաջիկա երկու տարում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշներ չեն ապահովի:

Բելառուսը այս տարի ՀԲ կանխատեսմամբ կունենա -0.5 ՀՆԱ: Ի դեպ, 2015 թվականին նույն աղբյուրների համաձայն, Բելառուսի ՀՆԱ-ն եղել է -3.5 տոկոս: Դրական աճ Բելառուսը կարձանագրի միայն 2017 թվականին՝ 1 տոկոս: Ըստ ՀԲ-ի, 2018-ին այս երկրում սպասվում է 1 տոկոս ՀՆԱ:

Ղազախստանի ՀՆԱ-ն այս տարի կկազմի 1.1 տոկոս, 2017-ին՝ 3.3, իսկ 2018-ին՝ 3.4 տոկոս: Անցյալ տարի Համաշխարհային Բանկի տվյալներով Ղազախստանի ՀՆԱ-ն եղել է 0.9 տոկոս: Ի դեպ, նախորդ տարի ամենացածր ՀՆԱ-ն արձանագրել է Ուկրաինան՝ -12 տոկոս: Այս տարի Ուկրաինայի համար ՀԲ-ն կանխատեսում է 1 տոկոս ՀՆԱ:

Համաշխարհային Բանկը հրապարակել է նաեւ բարձր եկամուտով երկրի կարգավիճակում հայտնվածների ցանկը: Համաձայն դրա՝ Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Սլովակյան եւ Սլովենիան հայտնվել են այդ ցուցակում:

Համաձայն Համաշխարհային Բանկի «Գլոբալ տնտեսության զարգացման հեռանկարները» հաշվետվության, որը հրապարակվել է 2016 թվականի հունվարի 6-ին, նշվում է, որ գլոբալ տնտեսության զարգացումը կազդի այն երկրների վրա, որոնք ձեւավորում են շուկան. աճը կբարձրանա մինչեւ 2.9 տոկոս` 2015 թվականի 2.4 տոկոսի համեմատ այն երկրներում, որոնք ունեն զարգացած տնտեսություն:

Համաձայն 2016 թվականի կանխատեսումների՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կնկատվի տնտեսության մոտ 3 տոկոս աճ՝ համեմատ անցյալ տարվա 2.1 տոկոսի: Ըստ հաղորդագրության, նավթի գնի իջեցման գործընթացը կդադարեցվի կամ կկայունանա: Նաեւ նշվում է, որ տնտեսական վիճակը ՌԴ-ում կբարելավվի, Ուկրաինայի տնտեսության մեջ կնկատվի աշխուժացում:

Համաձայն կանխատեսումների, տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում 2016 թվականին կնվազի 0.7 տոկոսով՝ անցյալ տարվա 3.8 տոկոսի համեմատ: «Հումքի ապրանքի գների կանոնավորման պարագայում հնարավոր է չափավոր աճի վերականգնում, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ ներառված են Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան եւ Արեւմտյան Բալկանները, որտեղ 2016 թվականին կնկատվի տնտեսության չափավոր աճ, որը կապահովի եվրագոտում տնտեսության աճը»,-նշված է հաղորդագրությունում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    ՀՆԱ-ն տոկոսով չի չափվում: Խոսքը երևի ՀՆԱ-ի աճի տեմպի մասին է?-

  2. Արաքս says:

    Հարգելի Անուշ, երևի նկատի ունեք ՀՆԱ-ի աճը: ՀՆԱ-ն և ՀՆԱ-ի աճը միանգամայն տարբեր բաներ են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031