Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ` բաստուրման շուկայից չի առել»․Փաշինյանը պետբյուջեի անարդյունավետ ծախսերից դժգոհողներին խորհուրդ է տալիս իր ընտանեկան ծախսերը վերլուծել ու տեսնել, թե ինչքան անարդյունավետ ծախս են արել

Մայիս 02,2024 13:47

Կառավարության այսօրվա նիստում շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական բյուջեի ծախսերին։

Փաշինյանը պետական բյուջեի ծախսերը համեմատեց ընտանեկան բյուջեի ծախսերի հետ, ասաց՝ երբ ասում են՝ պետբյուջեից այսքան գումար կարելի էր չծախսել, պակաս ծախսել, կամ այսինչ ծախսը չարվեր, թող ամեն ընտանիք օրինակ` հարսանիք են անում, հետո իրենց արած ծախսերը վերլուծեն ու հետո պարզեն, թե ինչքան ծախս կա, որ կարող էին չանել, բայց արել են․ «Ինչքան ապրանք են ձեռք բերել, որ հետո պետք չի եղել, կամ մի անգամ օգտագործել են, հետո տասնյակ տարիներով դարակում մնացել է կամ խմիչքն ավել է եղել։ Դա անարդյունավետ ծախս է։ Մարդկանց թվում է, թե մենակ պետությունը, կառավարությունը, նախարարություններն ու պաշտոնյաններն են անում․․․ինչու այսքան վերցրին կամ ինչու այս գնով վերցրին։ Նույն մոդելը ցանկացած մարդ իր տանը կազմակերպվող որեւէ միջոցառման վրա որ բացվածք անի, կտեսնի, թե ինչքան անարդյունավետ ծախսեր է արել։ Բաստուրման առել է ոչ թե տոնավաճառից կամ էլ որոշել է գնա էժան առնի, բայց երեք ժամ մնացել է խցանման մեջ, ավել բենզին է ծախսել։ Իդեալական արդյունավետություն չի լինում, պետք է գտնել ճիշտ բալանս»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031