Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Շահվերդյանը «Արտավազդ» մրցանակ ստացավ

Մարտ 26,2016 23:26

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:

DCIM105MEDIA

Թատրոնին մատուցած արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ» մրցանակ ստացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: 

«Շահվերդյանի մասին շատ կարելի է խոսել: Նրա ծառայությունները Վանաձորի եւ Սունդուկյանի անվան թատրոններում թույլ են տալիս ասել` նա ռեժիսոր է»,-շնորհելով մրցանակը` ասաց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը

Մրցանակ շնորհվեց նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանին. «Նա տեղի-անտեղի ասում է, որ իմ ուսանողն է, բայց չգիտեմ` այդպես է, թե ոչ: Մի խոսքով, հիմա հայտնի չէ` ով ում ուսանողն է»,-կատակեց Երվանդ Ղազանչյանը, ապա փաստեց, որ Գասպարյանը Սոս Սարգսյանի հետ միասին հիմնադրել է Համազգային թատրոնը:

Նշյալ անվանակարգում «Արտավազդ» ստացավ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Ծիծաղելի է, ամեն տարի իրար բաժանում են Արտավազդ: մեկ է՝ միջակ արվեստի կրող է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031