Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով. Փաշինյանը շնորհավորել է Խանդիկյանին՝ 80-ամյակի առիթով

Սեպտեմբեր 18,2026 11:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Հարգելի պարոն Խանդիկյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։

Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։

Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:

«Ռոմեո Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», ​«Մակբեթ»,​«Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ» , «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930