Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի դերասանը 60.000 դրամ է ստանում

Մարտ 25,2016 16:03

«Թատրոնը դժվար է ապրում, չլուծված խնդիրներ կան: Թատրոնը կենսունակ է եւ չնայած բոլոր բարդություններին, շարունակում է արարել: Ապացույցը` նոր ներկայացումները, որոնք բեմադրվում են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով թատրոնի խնդիրների մասին, ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Նա փաստեց, որ այսօր թատրոն են գալիս երիտասարդներ, որոնք իրենց կյանքի ուղին տեսնում են թատրոնում. «Այլ հարց է, որ նրանց մի մասը թատրոն է գալիս երազանքներով: Երիտասարդները տարված իրենց վաղվա մասնագիտությամբ, բայց համալսարանն ավարտելուց հետո թատրոն գալով` սկսվում է տառապանքով լի ճանապարհը` ոչ թե ստեղծագործական  առումով, այլ ապրելու: Նրանցից շատերը հեռանում են թատրոնից` փող աշխատելու, մանավանդ, որ ընտանիք ունեն: Սա թատրոնի առջեւ ծառացած մեծ խնդիր է: Այդ նույն երիտասարդին մենք տեսնում ենք այս կամ այն չհաջողված սերիալում: Հասկանում եմ` դերասանը չի կարող միանգամից այնքան գումար վաստակել, որ զբաղվի իր գործով: Թատրոնի դերասանը 50-60 հազար դրամ է ստանում, իսկ ժողովրդական արտիստը` 130.000 դրամ: Նկատի ունեցեք, որ մոտ 30 հազարի պահումներ են արվում»:

Շահվերդյանի համոզմամբ` սերիալում երկար ժամանակ նկարահանվելով` անգամ տաղանդավոր մարդը կորցնում է իր վարպետությունը:

Խոսելով Վանաձորի թատրոնի խնդիրներից, գեղարվեստական ղեկավարն ասաց, որ դահլիճի աթոռները սարսափելի վիճակում են, վաղուց թարմացնելու կարիք կա: Նաեւ լուսային եւ ձայնային տեխնիկա է հարկավոր. «Այդ խնդիրներով հանդերձ, աբելյանցիները մեծ նվիրումով են աշխատում: Որոշ երիտասարդներ կամավոր խաղում են ներկայացումներում, որովհետեւ ունեն դրա կարիքը: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, բողոքելու բան չունեմ»:

Հիշեցնենք` մարտի 27-ին նշվելու է Թատրոնի միջազգային օրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Որովհետև ավիրվում է այդ թատրոնն օր օրի… Անհատականություն չսիրող մարդիկ եթե հանվեն լճացված ղեկավարելու պաշտոնից, շատերի ճանապարհը կբացվի, աշխատավարձ էլ նորմալ կստանան: Չէ որ թատրոնների ներքին կառավարման ձևեր կան…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031