Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահի համար քառատոն է

Մայիս 08,2016 12:47

Մայիսի 8-ը երկրապահի օրն է: Այդ կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները ծաղիկներ դրեցին ԵԿՄ վարչության շենքում Վազգեն Սարգսյանի կիսանդրիի եւ Երկրապահի խաչքարի առաջ: Ծաղկադրումներից հետո նրանք այցելեցին Եռաբլուր:P_20160508_095700 P_20160508_095551 P_20160508_093444 P_20160508_095307

ԵԿՄ վարչության  անդամ Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մայիսյան եռատոնը երկրապահի համար եռատոն չէ, այլ՝ քառատոն է. «Առաջինն էր երկրապահը, որ հասավ դիրքեր, հասավ շփման գիծ եւ այնտեղ մեր հաղթանակած հայոց բանակի, զինվորների հետ կարողացավ հենց առաջին օրվանից իրականացնել այն ինչ-որ տեղի ունեցավ՝ պաշտպանությունը, հակահարձակումը»:P_20160508_091422 P_20160508_091431 P_20160508_091238 P_20160508_091152

Նա ընդգծեց, որ տոնը որքան ԵԿՄ անդամների համար է նշանակալից, այնքան էլ՝ զինվորների. «Երկրապահի օրը նաեւ նրանց համար է, որովհետեւ նրանք հենց մեր սերունդի զավակներն են, նրանց երակներով հոսում է մեր արյունը, նրանց պապերի, նրանց հայրերի արյունը, որոնք Արցախյան ազատամարտում տարան մեծագույն հաղթանակ: Տրամադրությունը բարձր է, մարտական է, անկոտրում,  հայոց զինվորը ավելի ուժեղ է մեզ հետ, երբ որ դիրքերում է փորձառու տղաների հետ, հաղթանակած տղաների հետ: Կարծում եմ, որ հիմա զգոնությունը ավելի բարձր է, քան երբեւէ, եւ ամեն վայրկյան մենք եւ մեր զինվորները պատրաստ են արժանի հակահարված տալու եւ նորանոր հաջողություններ արձանագրելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031