ՔՊ վարչության արտահերթ նիստին այսօր մասնակցող Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է որոշել առաջադրվել պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Իմ ապրած կյանքով»,- արձագանքեց Միքայելյանը՝ շեշտելով, որ դա իր ցանկությունն է եղել։
Հարցին, թե ինչու է որոշել թողնել ԵԿՄ-ն, Միքայելյանը զարմացավ. «Ո՞վ ասաց, որ ԵԿՄ-ն թողնելու որոշում եմ կայացրել։ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, ոչ մի կապ չունի։ Ես այնտեղ աշխատում եմ արդեն վեց տարի։ Ի՞նչն է խանգարում, որ և՛ պատգամավոր լինեմ, և՛ ԵԿՄ նախագահ… այ մարդ, ԵԿՄ-ն իր տեղում է, ուզում եք գնանք, լուծարե՞նք»։
Անդրադառնալով ԵԿՄ-ի լուծարման մասին մամուլի տեղեկություններին՝ Միքայելյանն ասաց, որ լրագրողներն են այն «լուծարել»։
Կարդացեք նաև
«Ես, որպես պատգամավոր, հասկանում եմ, որ հասարակական կազմակերպությունը պետական գործի հետ կապ չունի։ Ոչ մի բանից տեղյակ չեմ։ Վստահ եմ, միշտ էլ վստահ եմ եղել, բայց կյանք է, տարիներ են, ժամանակ է, փոխվում է։ Եթե պրոֆեսիոնալ բանակ ունենք, կարող է մի քանի տարի հետո լինի»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































