Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը անվտանգության երաշխավոր կարող է լինել առանձին մարդկանց համար, ոչ՝ ՀՀ-ի. ՊՆ նախակին նախարար

Մայիս 09,2026 15:10 Share

«Առանձին մարդկանց կարող է, կտան երաշխիք, բայց Հայաստանին՝ չէ: Ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞, բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացրել: Նույնն էլ հիմա է: Չի կարող լինել. պետությունը, որի հետ ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա հետեւյալն է՝ դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքեր կանգնած են սահմանում, երբ տարածքային պահանջներ կան քո հանդեպ, դա կոչվում է ռազմական անմիջական սպառնալիք»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է  լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, ինչպես պնդում են ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր:

Հարությունյանը անդրադարձավ նաեւ Գորիս-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերաբերյալ իր կողմից ստորագրված հուշագրին, մեղադրանքներին, որ իր ստորագրությամբ է հանձնվել.  «Ոչ թե հանձնել, այլ ապահովել մեր տեղաշարժը: Ապահովել անխոչընդոտ տեղաշարժ: 21 կմ ճանապարհ է, որը, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, երբ ադրբեջանցին գալիս, նստում է  հայ-ադրբեջանական սահմանին, այդ ճանապարհի 11 կմ գնում է Ադրբեջանի տարածքով: Այդ հուշագիրը, որ ստորագրել եմ, թույլ է  տվել մեզ 1,5 տարի օգտագործել այդ ճանապարհը իրենց տարածքով; Մենք այլ ճանապարհ չունեինք: Ստիպված եմ եղել զանգել Շոյգուին, գաղտնիք եմ բացում, գիշերով զորք է ուղարկում,  առավոտը պիտի գային, ադրբեջանցիները նստեին, շփման գիծ էին ձեւավորելու: Շոյգուն Գյումրիից տեխնիկա  է ուղարկում, զանգում է Ադրբեջանին՝ ասում չմոտենաս սահմանին, մինչեւ չկարգավորենք: Իմիջիայլոց՝ դա միակ տարածք է, որ ադրբեջանցիները չեն եկել նստել մեր սահմանին: 1,5 տարի օգտագործել ենք, մինչեւ Տաթեւի մեր ճանապարհը սարքել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031