Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եռատոնին նվիրված տոնական միջոցառում կայացավ Կոտայքի մարզի Քանաքեռավանի հուշահամալիրում

Մայիս 09,2026 23:13 Share

Մայիսի 9-ին Հայոց Եռատոնին նվիրված տոնական միջոցառում կայացավ Կոտայքի մարզի Քանաքեռավանի հուշահամալիրում, որտեղից պարզ երևում էին Հայոց լեռները՝ Արարատը, Արագածը, Արան։

Տոնական ցերեկույթի մասնակիցները Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին տնօրեն Կարապետյանի և զինղեկ, պահեստազորի մայոր Արկադի Սարգսյանի ղեկավարությամբ, դասղեկների ու դասվարների աջակցությամբ։ Իր սաներին և աշխատակիցներին օրվա առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրենը՝ կարևորելով Մեծ Հայրենականում մեր պապերի տարած հաղթանակը՝ փառաբանելով Շուշին ազատագրած քաջորդիներին։

Առանձնապես նշեց, որ անկախ ինչ մասնագետ կդառնան իր սաները, կարևորը մնան հայրենիքում ու շենացնեն իրենց տունը։ Դպրոցի 9-րդ Ա և Բ դասարանների աշակերտները զինվորական հագուստով էին և զինղեկի հրամանով՝ ըստ դասակների, անցան շարային քայլով։ Ջոկի հրամանատարը տնօրենին զեկուցեց՝ պատրաստեն տոնական հանդեսին։ Տարրական դասարանի 6 աշակերտ Հայոց Եռագույնն էին տանում։ Տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, այնուհետև հայրենասիրական երգերով հանդես եկան դպրոցականները։  Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ծնողներ։

 

Լրատվությունն ամբողջությամբ՝ շուտով

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031