Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս լուծվեց Աբովյանի պետական քոլեջի երիտասարդ նկարիչների պրակտիկայի` դժվար կազմակերպվող խնդիրը (տեսանյութ)

Հունիս 13,2016 16:28

Ուսանողներն իրենց կտավներում «բացահայտեցին» Ծաղկաձորը: Հունիսի 10-12-ը ՀՀ ԿԳՆ Աբովյանի պետական քոլեջի 40 ուսանողներ 3 մանկավարժների ղեկավարությամբ բնության գրկում անցկացրին «Ամառային պլենեռ» խորագրով ուսումնական պրակտիկա: Ստեղծագործական 3 օրերի ընթացքում ուսանողներն իրենց պատկերացումներն ու տրամադրությունները կտավին հանձնեցին Ծաղկաձորի տեսարժան վայրերում` Կեչառիսի վանական համալիրում, ճոպանուղու, «Սպորտ բազայի» 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում:
Ուսումնական պրակտիկայի հարցի լուծումը ներկայումս դժվար կազմակերպվող խնդիր է, ուստի ուսանողների համար «Ամառային պլենեռը» կազմակերպվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և քոլեջի ուսանողական խորհրդի հետ համագործակցությամբ:

001-(2)
ՀՀ ԿԳՆ Աբովյանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սողոմոնյանը կարևորեց այն, որ ապագա նկարիչներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին բնության գրկում. «Ապագա նկարիչները ձեռք բերեցին նկարչական փորձ, հարստացրին իրենց գունային զգացողությունը, հեռանկարի ընկալումը: Պլենեռները պարտադիր և անհրաժեշտ են, որոնք նախատեսված են ծրագրով: Երիտասարդ նկարիչը պետք է զգա բնությունը, տեսնի, առնչվի բնական գույների հետ, այլապես նա լավ արվեստագետ դառնալ չի կարող»:

Անդրադառնալով ուսումնական պրակտիկայի կազմակերպման խնդիրներին`պարոն Սողոմոնյանը փոխանցեց. «Ժամանակին երիտասարդ նկարիչների պրակտիկան կազմակերպվում էր արտերկրում, քաղաքից դուրս: Վաղուց այդ ավանդույթը վերացել է, ուստի այժմ հիմնադրամի աջակցությամբ Աբովյանի պետական քոլեջը փորձում է վերականգնել այդ գեղեցիկ ավանդույթը: Մեր ուսանողները սովորում են հիմնականում պետպատվերի շրջանակներում, ուստի երեխաների պրակտիկան պետք է կազմակերպվի քոլեջի միջոցներով: Այստեղ է, որ մեծ է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դերակատարությունը»:
Նշենք նաև, որ ապագա նկարիչները Ծաղկաձորում հնարավորություն ունեցան մասնագիտական խորհուրդներ ու հմտություններ ստանալ հայտնի արվեստագետներից, որոնք այցելել էին պլենեռի մասնակից ուսանողներին:


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930