Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տպավորություն կա՝ Պուտինը լվանում է իր ձեռքերը

Օգոստոս 08,2016 14:03

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել էր.  «Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնություն, որի արդյունքում կողմերից և ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հանրությանը»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Փաստարկ» մամուլի ակումբում օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նման լուծում եւ նույնիսկ ամենաիդեալական լուծումները չեն ապահովելու Ադրբեջանում լիարժեք չպարտվելու կամ հաղթելու տրամադրություն. «Եթե անգամ Հայաստանն ու Արցախը ինչ-որ տարածք զիջի՝ շատ փոքր տարածք, թո՛ղ դա լինի 800 մ2, ինչպես որ խոսվում էր կամ 800 հա, միեւնույն է, դա խնդրի լիարժեք բավարարվածություն Արցախում եւ Հայաստանում չի ստեղծելու: Նույնը վերաբերվում է Ադրբեջանին՝ անգամ Ստեփանակերտի եւ Շուշիի անկախության ճանաչումը բոլոր դեպքերում Ադրբեջանում ոչ լիարժեք հաղթանակի տպավորություն է ստեղծելու»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Պուտինի հայտարարությունը անհնար է իրականացնել եւ տպավորություն կա, որ այդպես լվանում է իր ձեռքերը. «Իհարկե՛, Ռուսաստանը փորձելու է նորից խաղարար կոչերով հանդես գալ, չեմ բացառում, որ նոր հանդիպումներ կկազմակերպեն եռակողմ ձեւաչափով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  մասնակցությամբ: Բայց Ռուսաստանի գլխավոր խնդիրը Իրանի հնարավոր ակտիվացման սահմանափակումն է եւ Իրանի առջեւ պահակակետեր դնելը, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասում իրենց դիրքերի ուժեղացումն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031