Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանը վաղը կմասնակցի իր կալանքի բողոքարկման գործով դատական նիստին

Օգոստոս 08,2016 14:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 8-ին պետք է տեղի ունենար «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի բողոքարկման գործով առաջին դատական նիստը:

Սակայն, նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է. «Հովհաննեսը դիմում էր ներկայացրել՝ դատական նիստին ներկա գտնվելու, դատավորը քննեց եւ դիմումը բավարարեց: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Հովհաննես Հարությունյանի մասնակցությունը դատական նիստին ապահովվի»:

Նա մեզ տեղեկացրեց, որ դատական նիստը կշարունակվի վաղը՝ Վերաքննիչ քրեական դատարանում. «Հովհաննեսը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Վաղն իրեն պետք է բերեն դատարան: Ինքը ոտքերին հրազենային վնասվածքներ ունի, չի կարող քայլել, ցավոք սրտի, բայց ամեն դեպքում, բժիշկների ուղեկցությամբ իրեն կբերեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: