Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևողական վերահսկողություն` «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

Օգոստոս 08,2016 16:32

Քաղաքաշինական բոլոր ծրագրերը մայրաքաղաքում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսերի նորոգման և ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: Տրվել է նաև հանձնարարական մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

«Երևանի ավագանու անդամների քննարկմանն ենք ներկայացրել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը: Ակտիվ աշխատեք խմբակցությունների հետ, լսեք և քննարկեք նրանց առաջարկները: Սեպտեմբերին կգումարվի Ավագանու նիստ, կհստակեցվի, թե ինչ կարելի է վաճառել «Վերնիսաժում», և հարցին կտրվի վերջնական լուծում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, ևս մեկ հասցեում էլ կատարվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը նշված ոլորտում՝ ապօրինությունները բացառելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031