Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախությունից հետո բոլորի հետ միասին այդ փորձությունները ապրեցին նաև եզդի ժողովորդի զավակները». Ամո Շարոյան

Սեպտեմբեր 21,2016 11:40

25 տարի առաջ մենք Հայաստանցիներս մեր քվեարկությամբ վավերացրեցինք մեր անկախ հայրենիքի Հայաստանի Հանրապետության Անկախությունը: Որի ընթացքը լի է բազմաթիվ հիշարժան հիշողություններով:

Անկախության օրը մեր բոլորիս համար ամենաթանկ տոնն է: ինչպես ցույց է տալիս մեր Հայրենիքի պատմության հազարամյա ընթացքն այն ձեռք է բերվել նաև արյամբ կորուստներով ու ցավով: Բայց անկախ ամեն ինչից այն ամենամեծ ձեռք բերումն է եղել մեր պետության կյանքում: 1991թ. Սեպտեմբերի 21-ին դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքները չամփոփված մենք Հայաստանցիներս տոնում էինք այդ իրադարձությունը: Իսկ կայացած ընտրություններից 2 օր հետո երբ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հաստատեց քվեարկության արդյունքները և պարզվեց, որ մեր քաղաքացինների 95-5% «այո» է ասել անկախությանը, մնում էր միայն վավերացնել այն…

Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ Ազատության, Անկախության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, այն նոր կյանքի քննությունն է լինելու մեզ համար: Փառք Աստծո մենք այսօր հիշելով մեր կյանքի յուրաքանչյուր օրը, միասնական տոնում ենք հաղթանակի Անկախության տոնը: Քաջ գիտակցելով, որ յուրաքանչուրիցս է կախված մեր երկրի, մեր զավակի ապագան, անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը: Խաղաղ և անվտանգ ապրելու միջազգային տարբեր մարտահրավերներին պատասխանելու անկոտրում կամքը: Տոնը դիմավորենք մեր միասնությամբ հոգու վեհությամբ, մեր Անկախության սերունդով, մեր հայրենիքի պաշտպան զինվորով:

Անկախությունից հետո տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց պատմական ճշմարտությունը, ազատագրվեց և ծնունդ առավ Արցախի Հանրապետությունը: Հաղթանակը հաջողությունները ձեռք բերվեցին ցավոք զոհերի և զոհողությունների անմոռաց սխրանքների և նվիրումի փառավոր էջերով: Փառք Աստծո մեր ժողովուրդը վառ հիշում է պայքարի և մաքառման յուրաքանչյուր օրն ու այդ փառավոր էջերից վեր են հառնում սիրելի դեմքեր, անմոռանց դեպքեր, որոնց փառքն ու անմահությունը կապրեն մեր հետ, մեր պատմությունում և ի լուր Աշխարհի կհայտարարեն, որ մենք եղել ենք, կանք, կլինենք մեր երկրում անսասան ենք, հաստատակամ: Որովհետև մենք մեր երկրում ոչ եկվոր ենք ոչ էլ անցվոր, այլ այստեղ ենք հավերժ ապրելու և արարելու համար:

Անկախությունից հետո բոլորի հետ միասին այդ փորձությունները ապրեցին նաև Եզդի ժողովորդի զավակները: Նրանք Հայ ժողովրդի հետ միասին իրենց միասնականությամբ, միաբան, կիսեցին բոլոր դժվարությունները, ուրախությունների բերկրանքը և անկեղծ նպաստեցին ազատ ու անկախ Հայաստանի կայացմանը: Անկախության կանչը հարազատ էր բոլորիս համար: Մեր ժողովրդի զավակները պարզ գիտակցեցին, որ մենք ենք և ոչ այլ ոք մեր Հայաստանցիների ճակատագրի տերը:

Այսօր 2015թ.-ի Սահմանադրական բարեփոխումների քաղաքական միջոցառումներով պայմանավորված մենք բոլորս պարտավոր ենք «աչքի լույսի պես» պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Միասնական պայքարենք մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Անկախ դիրքից ու պաշտոնից պատվով և արժանապատիվ կատարենք մեր առջև եղած խնդիրները: Նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխան, առողջ մտածողությամբ, ժամանակակից ուղիով և արդյունավետությամբ:

Համոզված եմ, որ Սահմանադրական բարեփոխությունները նաև նոր ընտրությունները պետք է շատ բան փոխեն մեր կյանքում, իսկ իշխանությունները նման քաղաքական կամք ունեն և ամենինչ կանեն, որ ժողովուրդը վստահ լինի իր ընտրության հարցում: Իսկ մեր վստահությունը, հավատը միմիայն հաջողություններ կբերի մեզ մեր հայրենիքին ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությանը, վտանգներով լի այս Աշխարհում:

«Ժամանակն է բոլորս պարզ տեսնենք մեր երկրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, դրանք ինքնանպատակ չեն այլ լավ Հայրենիք ունենալու, անվտանգ Հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյանկներ ապրելու և արարելու նպատակով արված բարեփոխումներ են», ինչպես նշում է մեր երկրի նախագահ` Ս.Սարգսյանը:

Շնորհավոր Անկախության Օրը Սիրելի Հայրենակիցներ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930