Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարողությանը (տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2016 16:08

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ կենտրոնակայանում կայացավ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարարողությունը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։

Նստաշրջանի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրազիլի նախագահ Միշել Տեմերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մի շարք այլ երկրների ղեկավարներ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ անցկացված Փախստականների հարցերին նվիրված գագաթաժողովին։ Գագաթաժողովի համակազմակերպիչներն էին Հորդանանի, Մեքսիկայի, Գերմանիայի, Եթովպիայի, Շվեդիայի և Կանադայի ղեկավարները ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Գագաթաժողովի մասնակիցները քննարկեցին փախստականներին օժանդակելու ուղիները, նրանց կարիքների գնահատման ու համատեղ ջանքերով միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930