Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Վիտյա Հակոբյանի հորդորը Մովսես Հակոբյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 12:41

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը կարծում է, որ հայկական կողմը սխալ ուղղություն է որդեգրել`պաշտպանողական պատերազմ է վարում Ադրբեջանի հետ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ազատամարտիկն ասաց, որ վաղուց արդեն ժամանակն է անցնել հարձակողական պատերազմի: Նրան մի բան էլ դուր չի կալիս հայկական կողմի կեցվածքում` տեխնիկայի այս դարում, մենք զինվորի կյանքի գնով են մեր սահմանները պաշտպանում, մինչդեռ կան բոլոր հնարավորությունները զուտ տեխնիկապես մեր սահմանները պաշտպանելու: Դա, իհարկե, չի նշանակում, որ հայ զինվորը չպետք է սահմանին կանգնի, բայց առավել տեխնիկական հագեցվածության դեպքում, ըստ Վազգեն Սիսլյանի, հնարավոր է խուսափել զոհերից:

Առհասարակ, նա չի համարում, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվացրել է դիվերսիոն գործողությունները: Կարծում է, որ դրանք միշտ էլ բավական համահունչ են եղել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, պարզապես մենք ենք երբեմն սուր արձագանքում:

«Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը համամիտ է Վազգեն Սիսլյանի հետ`հարձակողական կեցվածքի ժամանակն է ու դրա հաստատումը նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Նա հեգնում է ադրբեջանական բանակի այն սպաներին, ովքեր «սպառնում» էին մայիսի 9-ը Ստեփանակերտում նշել. «Դե եկեք, բա խի չեք գալիս, մենք էլ ձեզ ենք սպասում»:

Վկայակոչելով պաշտոնական թվերը՝ Վիտյա Հակոբյանը նկատում է, որ 1994 թվականից`հրադադարի կնքումից ի վեր, հայկական կողմը 2000-ից ավելի զոհ է տվել ու վրդովվում, որ մենք անգամ այս պարագայում շարունակում ենք պաշտպանողական կեցվածքը: Առհասարակ, նա կարծում է, որ ապրիլյան պատերազմից հետո մեր բանակը «շոշափելի փոփոխությունների» է ենթարկվել:

Aravot.am-ի հարցին ի պատասխան էլ ասաց, որ պաշտպանության նոր նախարարից գոհ է: Մանրամասնեց, որ ազատամարտիկների ջոկատները համակարգված աշխատում են ՊՆ-ի հետ: Վիգեն Սարգսյանից էլ դրական սպասելիքներ ունեն: Նա դրական բնութագրեց նաեւ Սեյրան Օհանյանի գործունեությունը:

Մանրամասները`տեսանյութում

Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանն էլ նկատեց, որ հայ զինվորը երբեք էլ նախահարձակ չի եղել, բայց իր հակառակորդին միշտ էլ արժանի հակահարված է տվել: Ինքը կարծում է, որ իր դիվերսիոն գործողություններով Ադրբեջանն առավելապես շոուներ է ապահովում իր ներքին լսարանի համար, իսկ մերոնք անում են այն, ինչը որ անհրաժեշտ է`միայն սուս ու փուս: Դեմ չէ, գուցե մերոնք էլ պետք է իրենց արածների մասին խոսեն: Ի դեպ, կարծում է, որ հատկապես դրական արված բաների մասին պետք է խոսել, այլապես ադրբեջանական կողմը իր ներքին լսարանի համար, դարձյալ քարոզչական նպատակներով օգտագործում է մեր լեգենդար մարտիկների քննադատական խոսքերը: Պարոն Գեւորգյանն այս ամենն ասաց`պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս են իրենք վերաբերվում Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի`ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Վիտյա Հակոբյանն էլ Մովսես Հակոբյանին հորդորեց`զերծ մնալ թալանից, անմիջապես դադարեցնել նման գործելաոճը, եթե հնչած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը:

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Գեւորգ Գեւորգյանն, ի դեպ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին համարում է փորձառու եւ դիվանագիտական կարողություններ ունեցող մարդ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930