Վերջին տարիներին արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնները որոշվում են Քաթարում: Երեկ խաղացվել է արագ շախմատի հինգ պարտիա: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ 35 երկրների 106 մասնակիցների մեջ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Հրանտ Մելքումյանը 4,0 միավորով իններորդն է, Վլադիմիր Հակոբյանը 3,0 միավորով՝ 40-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիա Եմելյանովայի


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   