ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա ներկայացրեց Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։
Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: