Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանի եւս մեկ ճաշկերույթը, այս անգամ՝ Գլենդեյլում

Հունվար 05,2017 13:40

ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

armen-amiryanՆա ներկայացրեց Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։

Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ամիրյանը Երեւանում ճաշկերույթի էր հրավիրել մշակույթի նախկին նախարարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031