Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց ավելի քան 40 տոկոսը Հայաստանում գտնվում է շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում

Փետրվար 07,2017 16:45

«Շագանակագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հայաստանյան սկրինինգի արդյունքում պարզվել է, որ հետազոտվող ամեն 2-րդ տղամարդ, գտնվում է բարձր ռիսկի խմբում»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացրել է ծրագիր, որն ուղղված է եղել շագանակագեղձի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերմանը: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ծրագրի կատարման անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ սոցփաթեթների շահառուների հետազոտությունը ցույց է տվել, որ շահառուների 40%-ը տղամարդիկ են և նրանց մոտ հայտնաբերված հիվանդությունների 2,8%-ը միզասեռական օրգանների,  շագանակագեղձի շրջանում է:

Ասուլիսը շարունակեց ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանը, որը ամփոփեց կատարված հետազոտությունը. « 2016 թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարվել է հետազոտություն 2183 հիվանդների շրջանում, որոնցից  935-ը, որը կազմում է այցելուների 42,8%-ը, ընդգրկվել են շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում: Ընտրված է եղել  թիրախային խումբ , որոնք 40-70 տարեկան տղամարդիկ են, սա բացատրվում է նրանով, որ հիվանդության հայտնաբերումից հետո, հիվանդը գոնե 15 տարի ապրելիություն պիտի ունենա: Հետազոտվողներից 4-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղի ամենաբարդ աստիճանը, երբ այն արդեն տարածված է եղել: Այսպիսով ամփոփելով հետազոտությունը՝ հասկանում ենք, որ հետազոտվողների 43%-ը ընդգրկվել է բարձր ռիսկի մեջ, ինչը նշանակում է, որ իրենց մոտ կարող է առաջանալ շագանակեղձի քաղցկեղ, և նրանք պիտի գտնվեն վերահսկողության ներքո:»:

Չնայած, որ ծրագիրը ուղղված է եղել շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը՝ այդ 2183 այցելուներից 23 այցելուների շրջանում հայտնաբերվել է միազապարկի քաղցկեղ, իսկ այն լինում է միայն չարորակ, մեկ հիվանդի մոտ միզածորանի քաղցկեղ է հայտնաբերվել, մեկի մոտ էլ՝ երիկամի:

Հարցին, թե հիվանդության հայտնաբերումից հետո ի՞նչ է արվում հիվանդների համար` Հրաչիկ Պետրոսյանը պատասխանեց, որ նրանց արդեն ուղղորդել են և հիվանդների համար կատարվում է բիոպսիա, մեծ մասն արդեն վիրահատվել են, կան հիվանդներ էլ,  որոնք արդեն դեղորայքային բուժում են անցնում:

Հրաչիկ Պետրոսյանի խոսքով շագանակագեղձի քաղցկեղը բավականին տարածված է աշխարհում, և տղամարդկանց մոտ չարորակ նորագոյացություններից մահացությամբ ԱՄՆ-ն գրավում է 2-րդ տեղը, Եվրոպան՝ 1-ինը: Շատ է գնահատվում շագանակագեղձի քաղցկեցի վաղ հայտաբերումը, քանի որ ինչքան շուտ է այն հատնաբերվում, այնքան հեշտ ու լիարժեք է լինում բուժումը:

Նշվեց նաև երեք պատճառ, թե ինչու տղամարդիկ պարտադիր պետք է գնան շագանակագեղձի հետազոտման` ժառանգականության հավանականությունը, հիսուն տարեկանից հետո  արդեն ռիսկային գոտում գտնվելը և շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում ախտանշանների բացակայությունը:

Ծաղիկ Վարդանյանը ասաց, որ անհրաժեշտություն կա ծրագիրը դարձնել շարունակական, քանի որ ժամանակն է, որ առողջապահության քաղաքականության  առաջնային օղակում դրվեն սկրինինգային ծրագրերը: Փորձեր են կատարվելու նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև մարզերում:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728