Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան` ընդդեմ Կատարի (Տեսանյութ)

Հունիս 06,2017 13:16

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ արաբական չորս երկրներ խզում են հարաբերությունները Կատարի հետ: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այդ ամենում Սաուդյան Արաբիայի հետքն է տեսնում: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ արաբական աշխարհի` Կատարի հետ հարաբերությունների սրացումը կարող է հեռանկարում բերել Կատար-Իրան-Հայաստան տնտեսական կապերի զարգացման, քանի որ շրջափակված Կատարի միակ ելքը դեպի աշխարհ անցնում է Իրանով:

Սարգիս Գրիգորյանը համամիտ չէ գործընկերոջ հետ: Նա չի պատկերացնում, որ Կատարը սունիական աշխարհից կմեկուսանա` լավացնելով հարաբերություններն Իրանի հետ:

Արաբագետները մեկ հարցում ընդհանուր մոտեցում ունեն`Կատարի հետ եւ շուրջ ստեղծված իրավիճակի պատճառը Աաուդյան Արաբիա-Կատար մրցակցությունն է, ինչի արդյունքում Սաուդյան Արաբիան ցանկանում է արաբական աշխարհին ցույց տալ իր գերակայությունը տարածքում: «Եթե իրավիճակը գնա դեպի սրացում, մենք ականատես կլինենք Կատար-Թուրքիա հարաբերությունների լավացման»,- կարծում է Արմեն Պետրոսյանը:

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ակտիվորեն վերադառնում է տարածաշրջան: Սրա մասին հուշում է Թրամփի՝ վերջին շրջանի քաղաքականությունը: Ես Կատարի հետ հարաբերություների վատթարացումը կապում եմ նաև Սաուդյան Արաբիայի հետ: Կատարը, ինչպես գիտեք, ՀՆԱ-ի մեկ շնչին հասնող կտրվածքով ամենահարուստն է, բնական գազի ծավալով՝ երրորդն է, այսինքն` ունի որոշակի հնարավորություններ: Ունի նաեւ տեղեկատվական մեծ հնարավորություն՝ «Ալ Ջազիրան»: Հետևաբար, կարծում եմ, որ սրանք լավ փաթեթավորված մեղադրանքներ էին՝ Կատարի դեմ ուղղված»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը:

Ի դեպ, վերջերս ՀՀ-ն Կատարի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը հանել է: Սարգիս Գրիգորյանը դա խնդիր չի համարում: Նա նկատում է`Կատարը բավական առանցքային երկիր է, քիչ բնակչությամբ՝ մոտ 2.5 միլիոն, որոնցից միայն մի քանի հարյուր հազարն ունի քաղաքացիություն, այն էլ՝ բուն կատարցիները, մյուսները արաբներ են, հնդիկներ: Արաբագետը Կատարի քաղաքացիների`Հայաստան մուտքը խնդիր չի համարում: Մանավանդ, որ իր կարծիքով՝ Կատարին ուղղված Սաուդյան Արաբիայի մեղադրանքները` ծայրահեղականներին աջակցելու մասով, ինքը լուրջ չի համարում: Ավելին, գտնում է, որ Կատարը չի ֆինանսավորում ծայրահեղական կազմակերպություններին:

Ընդհանուր առմամբ, ահաբեկչական վտանգ տարածաշրջանում արաբագետը տեսնում է, մանավանդ Կովկասում`«Իսլամական պետությունից»: Այս համատեքստում, նա տարօրինակ է համարում Ռուսաստանի պասիվ դիրքորոշումը Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունների մասով: Մի բանում արաբագետները գրեթե վստահ են`Կատարի խնդիրը մոտ ապագայում անպայման հանգուցալուծում կստանա: Դրա մասին, իրենց փաստմամբ, վկայում են Կատարի կողմից արվող հայտարարությունները, արձագանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930