Լրահոս
Օրվա լրահոսը

Iranian diplomacy. Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ձախողումը չի բխում Իրանի շահերից. «Ազգ»

Մայիս 03,2024 11:18

Դատելով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի՝ «iranian diplomacy» կայքում  «Հուսեյնականների շարժումն ու հայ եկեղեցին՝ Հարավային Կովկասում իրանամետ երկու թեւեր» վերտառությամբ հրապարակած հոդվածից,  Իրանում համոզմունք կա, որ հայաստանյան իրադարձությունները կարող են ազդել Իրանի թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական կյանքի վրա: Հեղինակի համոզմամբ, Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ձախողումը չի բխում Իրանի շահերից: Ելնելով այդ համոզմունիքից, հոդվածագիրն Իրանի ղեկավարությանը կոչ է անում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հարցում կրավորական կեցվածք չընդունել:

Հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս հայաստանյան իրադարձություններին կրոնական պրիզմայով չնայել եւ, քրիստոնեադավան լինելու պատճառով, Հայաստանը չհակադրել մահմեդական Իրանին ու չխուսափել Հայաստանի հոգեւորականների հետ համակեցության եզրեր փնտրելուց:

Հեղինակի խոսքով՝ «երբ Ալիեւը Արաքսի հյուսիսային հատվածը նվիրաբերում է «սիոնիստներին», Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ին ու հակաիրանական անջատողականներին, եւ երբ Իրանի շիադավան հյուսիսային հարեւանը Իրանի անտարբերության հետեւանքով վերածվում է Իսրայելի մասնաճյուղի, Հարավային Կովկասում Իրանի միակ հենակետը մնում է Հայաստանը»:

Մովահեդիանը կարծում է, որ Իրանի կրոնամշակութային կազմակերպությունները պետք է Հարավային Կովկասում տիրող նոր իրավիճակով պայմանավորված, վերանայեն իրենց քաղաքականությունը՝ փորձելով ավելի սերտացնել Հայ Եկեղեցու եւ շիա հոգեւորականների միջեւ հարաբերությունները: Ըստ իրանցի հեղինակի, հաշվի առնելով հայության անհաշտ ու թշնամական վերաբերմունքը հրեականության ու «սիոնիզմի» նկատմամբ, Հայ Եկեղեցու եւ Իսլամական Իրանի միջեւ երկխոսությունը միանգամայն տրամաբանական ու արդարացված կարող է լինել: Հեղինակն իր ասածները հիմնավորելու համար հիշում է վերջին չորս ամիսների ընթացքում հրեաների ու երուսաղեմաբնակ հայերի միջեւ տեղի ունեցած բախումները: Ըստ հեղինակի, Թեհրանն այս չօգտագործված ներուժի նկատմամբ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի՝ Հարավային Կովկասում անվտանգային, քաղաքական ու տնտեսական բացառիկ հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Այս առումով դժվար է պատկերացնել, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում գործող Հայկական Եկեղեցու եւ Ադրբեջանում կիսալեգալ պայմաններում գործող կրոնական կազմակերպության միջեւ հնարավոր է զուգահեռներ անցկացնել:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031