Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 46 թվի սելավը կրկնվի` կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքշի` կտանի (Տեսանյութ)

Հունիս 13,2017 15:05

Այս տարի անտառներին հատկացվող գումարը 40 տոկոս է կազմել, ինչը «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով անթույլատրելի է: Այսինքն` կառավարությունը հոգալու է միայն աշխատավարձերի մասը:  «Հայանտառն» իր պահպանման ու պաշտպանության ծախսերը հոգալու համար պետք է անտառը հատի:
Ճիշտ է այդ հատումները պետք է լինեն սանիտարական եւ դրանց վաճառքից գոյացած գումարներով էլ անտառը հոգա իր պահպանման ծախսերը, սակայն Հակոբ Սանասարյանը համոզված է, որ սանիտարականի անվան տակ թանկարժեք ծառերն են հատվելու: Նրա խոսքով, սանիտարական հատումները անտառի խորքերում պետք է կատարվեն, սակայն այնտեղ հասնելու համար անտառապահները ոչ ավտոմեքենա ունեն, ոչ էլ համապատասխան տեխնիկա, որպեսզի խիտ վայրերում աշխատեն:

Ինչ վերաբերում է անտառները համայնքներին հանձնելուն, ապա բնապահպանը գտնում է, որ այն վատ գաղափար է եւ անտառները մասնատելու նպատակով է արվում: Իսկ մասերի բաժանված ու համայնքներին սեփականաշնորհված անտառները, Հակոբ Սանասարյանի համոզմամբ, ավելի հեշտ է հանքերի վերածել. «Մեր անտառածածկ գրեթե բոլոր տարածքներում մետաղական հանքեր կան եւ եթե այդ անտառները սեփականաշնորհեն, դրանք էլ կարժանանան Թեղուտի ճակատագրին»:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե ուսումնասիրություններ կա՞ն հանքարդյունաբերության հետեւանքով որքա՞ն անտառ ենք կորցրել, պարոն Սանասարյանը պատասխանեց, որ միայն Թեղուտի հանքի պատճառով 2500 հեկտար անտառ է հատվել:

Երեկ հորդառատ անձրեւի պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ էլ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետեւանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում: Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է եւ «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկորներ է պոկել բերել»: Եվ, եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930