Լրահոս
Օրվա լրահոսը

«Пофигист-ների» ժամանակաշրջանն է»

Սեպտեմբեր 04,2017 13:30

Դավիթ Սամվելյանի նոր ժողովածուն՝ «Ռոդենի ձմեռը»

«Բուկինիստ» գրախանութի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ սեպտեմբերի 7-ին իրենց մոտ կկայանա աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» պատմվածքների եւ էսսեների ժողովածուի շնորհանդեսը:

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է արվեստագետի «Նա եւ նրա» էսսեների եւ «Արտագաղթած կարոտ» էսսեների ու պատմվածքների ժողովածուներին:

Մենք հանդիպեցինք Դավիթ Սամվելյանի հետ: Հետաքրքությանը, թե ինչպե՞ս է, որ իր գրքերը արագ սպառվում են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա մեկ պատճառ ունի՝ ընթերցողները գտնում են իրենց ապրած հոգեվիճակները: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նոր գրքում հավելված կա՝ նախորդներից հատընտիր, հատկապես այն ստեղծագործությունները, որոնց մասին շատ էին խոսում ընթերցողները»: Ապա սահուն անցնելով «Ռոդենի ձմեռը» գրքին, գրողն ասաց. «Այս ժողովածուն սկսվում է «Պատրանք՝ մահ» էսսեով, ավարտվում սուրբ Հարության ողջույնով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց…»: Ցանկացել եմ հնարավորինս արտահայտիչ տեղ հասցնել այն, որ մահը ոչ թե վերջ է, այլ իսկապես ինչ-որ բանի սկիզբ… Այս գրքի ստեղծագործությունների առանցքում մի քանի հիմնական թեմաներ են՝ 90-ականների երեւանյան կոլորիտի կորուստն ու դրա հետեւանքները, մարդկանց կրոնական պատկերացումներն ու հավատի դրսեւորումները, որ հաճախ հասնում են ծայրահեղությունների, հասարակական տարբեր շերտերի միջեւ արմատավորված վատ սովորույթները, որոնց հիմքում ընկած են կեղծիքը, փողը, պաշտոնի չարաշահումը, անձնական շահը…»: Խնդրեցինք նրան «հիմնական թեմաները» փոքր-ինչ բացել ու հակիրճ ներկայացնել ժողովածուն: «Օրինակ, 90-ականների երեւանյան կոլորիտի կորուստը, որը ոչ միայն քաղաքի դիմագծի կորուստն է, այլ, իմ կարծիքով՝ առավել կարեւոր բան, որքան կյանքի պայմանները գոնե արտաքուստ բարելավվում ու զարգանում են, այնքան անտարբերությունը քաղաքի, միմյանց հանդեպ ուղիղ համեմատականով աճում է: Հիմա անգամ հարեւաններն իրար չեն ճանաչում ու բարեւում…

Կրոնական պատկերացումների համար հաճախ կրոնն ու հավատը խառնում են իրար: Կրոնական դրսեւորումներ են լինում մոմ վառելը, ինչը դիտում են Աստծուն մոտ լինելու նշան, կնունքն ու հարսանիքը կամ մատաղ են անում, որպեսզի ցույց տան՝ տեսեք-տեսեք ինչ եկեղեցասեր ու հավատով ենք … Բայց գործերը, որ պիտի հավատից բխեն, պահվածքը՝ որ պիտի հավատի արգասիք լինի, բեկումնային տարբերվում են իրականության մեջ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ռեպլիկին՝ իսկ ո՞ր դրսեւորումներն են ճիշտ ու գրագետ, Դավիթ Սամվելյանը պատասխանեց. «Սիրով ու հոգատարությամբ, հարգանքով մեկը մյուսի ու երկրի հանդեպ: Բայց չէ, գերադասում են «մեր համար լավ լինի» կամ «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» լոզունգներով արդարացնել իրենց ծախվելը, երկու կոպեկի համար սրան ու նրան փնովելը, սկզբունքներին ու մտերիմներին դավաճանելը… Իսկ «թքած ունեմ» արտահայտությունն ակտուալ է դարձել, տՏՒՌչՌրՑ-ների ժամանակաշրջանն է»: Հավելեց նաեւ, թե ասվածին հիմնավորումներ պետք չէ փնտրել, մեղքը մեկի կամ ինչ-որ իշխանության վրա պետք չէ բարդել, այլ յուրաքանչյուրն իրենից պետք է սկսի:

Զրույցի ընթացքում Դավիթ Սամվելյանը անուն առ անուն նշեց գրքի վրա ամակ ունեցողներին, այդ թվում՝ նկարիչ Մանու Հարությունյան, խմբագիր՝ գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյան:

 

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930