Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելք, ուժ և հոգի». Աստրախանում քանդակել են Պուտինի հսկա արձանը՝ արջի տեսքով (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 15:27 Share

Աստրախանում ինքնուս քանդակագործ Վիկտոր Կրոպաչյովը երկաթե հսկա արձան է քանդակել, որն իրենից ներկայացնում է թևավոր արջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքով: Քանդակի հեղինակն իր գլուխգործոցն ընդհանուր գնահատականի է ներկայացրել բակերից մեկում: Առաջիկայում նախատեսում է այն նվեր ուղարկել երկրի նախագահին, գրում է kaspyinfo.ru պորտալը:

Սկզբնապես «Խելք, ուժ և հոգի» քանդակի հեղինակը պատրաստվում էր իր աշխատանքը ներկայացնել Աստրախանի մշակութային հաստատություններից մեկում: Սակայն նրան չի հաջողվել նման ցուցահանդես կազմակերպել:

Քանդակը, հեղինակի պատկերացմամբ, Ռուսաստանի կերպարն է՝ արջի տեսքով, որի գլուխ կանգնած է Պուտինը: Ձախ ոտքով արջը հենվում է արծվի վրա, որի թևերը գտնվում են քանդակի մեջքին: Արծիվը, հեղինակի խոսքով, Ռուսաստանի արտաքին թշնամիներն են: Թաթերով արջը բռնել է Աստրախանի խորհրդանիշը՝ թառափը: Կորպաչյովի խոսքով՝ ձուկը խորհրդանշում է Պուտինի բարությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել