Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Բանակցություններում ունենք զգալի հետընթաց»

Փետրվար 09,2019 17:31

«Մենք տեսնում ենք, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց»,-այսօր այս մասին «Դեբատ» ակումբում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:

Ենոքյանն ասաց, որ որոշ փորձագետներ տագնապ են բարձրացնում, որ կան որոշակի խնդիրներ, կան կարծիքներ, ըստ որոնց բանակցության խնդիրների մասին խոսակցությունն ավելորդ աղմուկ է, որը շեղում է հիմնական խնդրից՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդկանց նստեցնելը. «Եվ Ղարաբաղի մասին խոսելով՝ խանգարում ենք այս ամեն ինչին: Հիմնավորեմ իմ ասածը՝ կարծես թե խոսքը գնում է տարածքներ զիջելու մասին:

Հայսստանի պաշտպանական գիծն անցնում է այդ տարածքներով, այսինքն՝ միակ պաշտպանված, մարտի պատրաստ գիծը որ ունենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններն են: Դրանից հետո չունենք պաշտպանական գծեր, եթե զիջում ենք, դառնում ենք մերկացած մինչև Երեւան: Մյուս կարեւոր հանգամանքը՝ այո, հիմա չկա սեղանին դրված փաստաթուղթ, որտեղ խոսում են տարածքներ զիջելու մասին՝ ինչ-որ բանի համար, բայց…»:

Ապա Ենոքյանը բժշկի օրինակը բերեց, ասելով՝ երբ բժիշկը զննում է հիվանդին՝ ախտանշաններ է գտնում, պարզում է հիվանդությունը. «Հիմա նույնն է, երբ մենք տեսնում ենք ախտանիշերը, պարտադիր չէ, որ բացենք, հետո տեսնենք ինչ պրոբլեմ է: Ախտանշաներն ինչպիսին են՝ մի բավականին վախեցնող հիմք կա՝ ՀՀ կառավարման համակարգում կան խնդիրներ՝ որոշումներ կայացնելու մեխանիզմները, այդ համակարգի խիստ կենտրոնացվածությունը եւ այլն… Եվ այս ֆոնին մենք տեսնում ենք, որ բանակցություններում մենք ունենք զգալի հետընթաց:

Այսինքն՝ այն  թեմաներն ու խնդիրները, որին Հայաստանի իշխանությունները հասել էր Ապրիլյան պատերազմից հետո, միգուցե նաեւ կարող ենք ասել, որպես կոմպենսացիա 800 հեկտար զիջման դիմաց, որն է՝ մոնիտորինգի մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, մենք տեսնում ենք, որ սրա մասին այլեւս չի խոսվում»:

Ենոքյանի խոսքերով՝ տարածքների զիջումը ինչի՞ դիմաց է լինելու՝ անվտանգությա՞ն համար, խաղաղությա՞ն համար. «Մինչդեռ ենթադրվում էր, որ տարածքային զիջումների դիմաց մենք ձեռք ենք բերելու անվտանգության բարձրագույն երաշխիք՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, որովհետեւ միջազգային ճանաչման դեպքում մենք ունենում ենք անվտանգության միջազգային երաշխիք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ենոքյանի կարծիքով․ «Չափազանց վտանգավոր միտում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը դարձել է մեկ վեկտորանի: Սա նշանակում է ՀՀ-ին դժվար կլինի դիմագրավել դրսի ճնշումներին: Եղած փաստաթղթավորված բանակցային հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ: Ինչ է եղել՝ պայմանավորվել են չկրակել իրար վրա, պայմանավորվել են զինադադար: Այս ընթացում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծել սահմանի մոտ, նրանք պատրաստվում են պատերազմի, այն դեպքում, որ մենք չենք խանգարում իրենց, քանի որ զինադադարի ռեժիմում ենք գտնվում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մենք ունենք լուրջ հետքայլեր. «Սակայն որոշակի փոփոխություններ տեղի ունեցան բեռլինյան հանդիպմանը կամ դրանից առաջ, վարչապետը հայտարարեց՝ չէ, իրենք վերադառնում են հին սկզբունքներին: Ես կարծում եմ՝ այնքան ենք խորացել այս ծուղակում, դուրս գալը դժվար է դուրս գալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Ենոքյանի, այս կառավարության ծրագրում բանակցություններում Արցախի ներգրավումը, Վիեննայի համաձայնությունը չկան. «Այսինքն՝ կառավարության ծրագիրը մնում է հին հիմքի վրա, ինչի մասին խոսվել է եւ գնահատվում է որպես նահանջ: Իսկ այս նոր մոտեցումները, կոպիտ ասեմ՝ «զադնի տալը», չկա միգուցե միակ պաշտոնական փաստաթղթում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728