«Ինչի՞ց եւ ումի՞ց ենք պաշտպանվում դարպասներով եւ ոստիկանական շարքերով»,-այսօր կառավարության պատասխանատուներին այսպիսի հարց էր ուղղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա հարցը ձեւակերպել էր պաստառով, որը մեկնել էր պառկած: Պարոն Գասպարիի խոսքով, բողոքի ցույցի միջոցով ահազանգ է հնչեցնում, որ ժողովրդավարությունից չհեռանանք. «Այդտեղ ի՞նչ վտանգ է սպառնում մեզ, որ պետք է դարպասները փակենք, ոստիկանական շարքեր կանգնեցնենք, որպեսզի ցուցարարներից պաշտպանվենք: Այդ ցուցարարները մեզ ի՞նչ էին անելու: Մենք իրավունք չունենք ժողովրդավարությունից շեղվելու, պետք է բաց լինեն քաղաքացիների առաջ: Ես չեմ կարծում, որ բռնի գործողություններ էին սպասվում, հետեւաբար ոստիկանական շարքերով ցուցարարներից պաշտպանվելու անհրաժեշտություն բնավ չկար»:



Մանրամասները տեսանյութում՝ շուտով
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































