Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա, երբ բոլորը լռել են, երբ ոչ ոք չի խոսում լճի խնդիրների մասին, որոնք, աներկբա, գոյություն ունեն, ի՞նչ անուն կարելի է տալ. «Ազգ»

Սեպտեմբեր 13,2019 12:49

Մեր ամենօրյա կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում խոսում են ոչ թե նրա մասին, ինչը կարեւոր է կամ ինչի մասին իրենք կարող, ունակ են խոսել, այլ նրաՙ ինչի մասին «բոլորն են խոսում»: Ասածներիս վառ ապացույցը կարող է լինել մեր կապուտաչյա ջրահարսը՝ Սեւանա լիճը: Իհարկե, չափազանց դրական եմ գնահատում լճի շուրջ ստեղծված տափակ ու հանդուգն հիմարության ձգտող «վերլուծությունների» ու մեկնաբանությունների դադարը, բայց, գրողը տանի, տպավորություն է, որ Սեւանա լիճն այլեւս մեզ հարկավոր չէ: Ավելի ճիշտՙ նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ամռան երկու ամիսներին լճի մամռակալման ու «թունավոր լինելու» մասին հորինած իրենց առասպելներով հավակնում էին պարսիկ Ռուստամ Սագճիկի առասպելին էլ գերազանցել: Դեռ այդ օրերին, Սեւանա լճի մասին իմ կարճ հոդվածաշարում հաճախ եմ նշել, որ մարդիկ խոսում են խոսելու, հետ չմնալու, «առաջի ձեռք» տեղեկություն իմացողի համբավ վաստակելու նպատակով: Թե Գեղամա գեղեցկուհու անվան շուրջ արհեստականորեն աճեցված այդ զրպարտություններն ինչ զգալի վնաս հասցրեցին երկրի, հատկապես Գեղարքունիքի մարզի զբոսաշրջությանը, Աստված գիտի:

Ինչեւէ, հիմա, երբ բոլորը լռել են, երբ ոչ ոք չի խոսում լճի խնդիրների մասին, որոնք, աներկբա, գոյություն ունեն, ի՞նչ անուն կարելի է տալ, մոռացկոտությո՞ւն, թե՞ մարդիկ գտնում են, որ Ամուլսարի թեման այսօր ավելի մոդայիկ է, քանՙ Սեւանա լճինը. երկրորդն առաջինի հակառակն կողմն է: Ամուլսարի մասին էլ այսօր խոսում ու բարձրագոչ հայտարարություններ են անուն հիմնականում նրանք, որոնք, ըստ էության, իրենց ապրելակերպով ու հայրենիքի, պետության հանդեպ ստանձնած պարտավորության չափով թքած ունեն թե՛ Սեւանա լճի, թե՛ Ամուլսարի վրա:

Ամռան ընթացքում բազմաթիվ քննարկումներից, խորհրդարանական լսումներից հետո, մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ բնապահպանության նախարարությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռք առնել եւ նվազեցնել, զրոյականի հասցնել Սեւանա լճից կատարվող ջրառը, բայց այդ ուղղությամբ ոչ միայն էական քայլեր չարվեցին, այլեւՙ մինչեւ նախարարը զրուցում էր պատգամավորների հետ, որոնցից մտքի մի տիտան առաջարկում էր իջեցնել Սեւանի մակարդակը, մաքրել այն ու նորից բարձրացնել, լիճն անարգել հոսում էր դեպի Արարատյան դաշտ: Տպավորություն չստեղծվի, թե ցանկություն կա արեւի կիզիչ ճառագայթների դատին հանձնելու Արարատյան դաշտը, քավ լիցի, դրա մասին արդեն խոսել եմ նախորդ հոդվածներում, բավականին մանրամասն, այնպես, որ ե՛ւ գայլը կուշտ լինի, ե՛ւ գառըՙ ողջ:

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30