Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց

Մայիս 02,2024 01:08

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը երկու ամսով կալանավորվեց. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ թեեւ պետք է Կենտրոնի նստավայրում քննվեր կալանքի միջնորդությունը, սակայն Սուքոյանի գործը բերվել է Նոր Նորքի նստավայր և մակագրվել հենց դատավոր Մասիս Մելքոնյանին, որը իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ է:

Հիշեցնենք, որ Դավիթ Լեւոնյանի և Արթուր Սուքոյանի միջեւ վեճ էր տեղի ունեցել, որի առիթը Civic.am-ի այդ լրագրողի տարածած ասեկոսեներն էին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ՖԲ էջում մասնավորապես գրում է. «Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ քպ-ական կամ ոստիկան ոչ միայն երբևէ չի կալանավորվել, այլև չի էլ ձերբակալվել»:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր. «Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Լեւոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը ոչ թե իր լրագրողական գործունեության արդյունքն են, այլ իր որպես անհատ Դավիթ Լեւոնյանի գործունեությունը, ով հրապարակել է բացառապես իր սեփական կարծիքն ու դատողությունները։ Կարծում ենք այսքանը բավարար է…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուտ է խոսում և Բլինկենը և իր մարգարե Պատելը: Դիվանագետները մի բան մտածում են, այլ բան ասում և երրորդ բանը անում:

    Կարծեմ Կիրանցիք նիկոլի օգտին են քվեարկել 2021-ին, 44-օրյայից հետո: Կարծում էին Արցախը իրենց խանգարում էր լավ ապրել: Բոլորս Կիրանցիներին կողքին ենք: Ամուր կացեք: Մեր հույսը դուք եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031