Տատիկիս պատրաստած տարբեր տեսակի «շորվաներից» (որքան հասկանում եմ՝ ապուրները Վայոց ձորի հին գյուղերում հենց այդպես էին կոչում) ամենահամեղը ինձ համար այս ամառային շորվան էր՝ գառան մսով, սմբուկով, կծու պղպեղով եւ լոլիկով:
Անհրաժեշտ մթերքները
Գառան միս- 1 կգ
Կարտոֆիլ- 4-5 հատ
Կարդացեք նաև
Սմբուկ- 1 հատ մեծը կամ 2 փոքրը
Կանաչ թարմ պղպեղ-2 հատ, որից մեկը կծու, մյուսը՝ քաղցր
Գլուխ սոխ-1 գլուխ
Սխտոր- 2-3 պճեղ (պարտադիր չէ)
Լոլիկ- 4-5 հատ (կարելի է օգտագործել նաեւ սեփական հյութում պահածոյացված լոլիկ)
Աղ, սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Չորացրած ծիթրոն, ռեհան- 0,5-ական թեյի գդալ
Հալած յուղ կամ բուսայուղ- 2-3 ճաշի գդալ
Բլղուր- 3-4 ճաշի գդալ
Թարմ կանաչի- մի քանի ճյուղ ձեր նախընտրած կանաչիներից՝ համեմ, մաղադանոս, ռեհան
Պատրաստման եղանակը
Տատիկս պատրաստում էր շատ պարզ ձեւով՝ բոլոր մթերքները լվանում, կտրատում, շարում էր իրար վրա, լցնում ջուրը եւ դնում կրակին: Թերեւս գյուղական ճաշերը դրանով էին հատուկ, որ առանց այդ էլ հոգսաշատ գյուղացիները ժամանակ չունեին երկար-բարակ «մզմզալու» ճաշերի վրա եւ միանգամից բոլոր բաղադրիչները լցնում էին, դնում կրակին: Սակայն կարելի է որոշակի փոփոխություններ պատրաստման տեխնոլոգիայի մեջ, այնուամենայնիվ, անել: Ես, օրինակ, միսը նախապես բուսայուղի մեջ (տատիկս օգտագործում էր բացառապես տնական հալած յուղ) մի քանի րոպեով բոլոր կողմերից տապակում եմ, ինչը թույլ չի տալիս, որ ճաշը եփվելու ընթացքում «քյափ»՝ փրփուր, առաջանա: 

Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ



















































