Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լցոնած հովհարաձեւ սմբուկներ (տեսանյութ)

Հունիս 19,2021 17:11

Այս ուտեստը որքան գեղեցիկ է, նույնքան էլ համեղ է: Սմբուկն առանց մսի լցոնելու շատ լավ տարբերակ է:

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ- 3 հատ (ցանկալի է վերցնել հաստլիկ, հնարավորինս կլորավուն սմբուկներ)

Մոցարելա- 1 գունդ կամ ֆետա- 100 գրամ

Լոլիկ-1-2 հատ

Ձիթապտղի յուղ-4-5 ճաշի գդալ

Սխտոր-3-4 պճեղ

Թարմ կանաչիներ՝ մաղադանոս, համեմ, անանուխ՝ մի քանի ճյուղ

Պարմեզան-50 գրամ

Հացի կամ պաքսիմատի փշրանքներ- կես բաժակ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սմբուկները լվանալ: Երկայնակի կտրել մինչեւ հիմքը եւ բացել, որ ստանա հովհարի տեսք: Արանքները աղ անել, թողնել 5-7 րոպե, մինչեւ հեղուկը դուրս տա:

Մինչ այդ լվանալ լոլիկը: Կլոր շերտատել: Մոցարելան կամ ֆետան նույնպես կտրատել խոշոր կտորներով: Առանձին ամանի մեջ իրար խառնել հացի փշուրներն ու քերած պարմեզանը: Մեկ այլ ամանի մեջ լցնել ձիթայուղը, մեջը լցնել մանր կտրատած սխտորն ու կանաչիները:

Թղթե սրբիչով լավ մաքրել սմբուկներըի շերտերը, որպեսզի ողջ խոնավությունն անցնի: Կանաչիով եւ սխտորով ձիթայուղով լավ պատել սմբուկները՝ բոլոր շերտերով եւ վրայից: Արանքներում շարել շերտատած պանիրներն ու լոլիկները:

Վերջում վրան լցնել պաքսիմատի եւ պարմեզանի խառնուրդը: Դնել 220 աստիճան տաքացրած ջեռոցը 30-40 րոպեով:

Բարի ախորժակ:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930