Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարար. «Առաջին անհրաժեշտության դեղերն ու բուժպարագաներն առաջիկայում կներկրվեն առանց մաքսատուրքի»

Մարտ 19,2020 23:49
dexer

ԵԱՏՄ երկրների միջեւ դեղերի եւ առաջին անհրաժեշտության բուժպարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքի վերացման արտոնությունների քննարկման եւ դրանց ժամկետների մասին հարցին այսօր կայացած ասուլիսում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ այդ նախաձեռնությունը եղել է Հայաստանի կառավարության կողմից:

«Մանրամասները հիմա չեմ կարող թվարկել, որովհետեւ անվանացանկը  հիմա ձեռքիս չէ: Բայց կարող եմ ասել, որ դրանք բժշկական նշանակության գրեթե բոլոր ապրանքները եւ պարագաներն են, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, եւ որոշում է կայացվել, որ դրանք առաջիկայում պետք է  ներկրվեն առանց մաքսատուրքերի: Կարծում եմ՝ ժամանակային սահմանափակումներն այնպիսին չեն, որ մեզ խանգարեն առաջիկայում այդ կարեւոր եղանակով նշված դեղամիջոցները եւ պարագաները հասանելի դարձնելու հարցում: Այդ կապակցությամբ առաջիկայում լրացուցիչ տեղեկւթյուններ ձեզ կտրամադրենք»,-ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031