Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ տեղ չեմ գնացել, մեզ վստահվել է վերահսկել ձորը». Աննա Հակոբյան

Նոյեմբեր 13,2020 09:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել: «Ինձ փոխանցեցին, որ Երեւանում փնտրում են ինձ: Հետաքրքրվում են, թե ես որտեղ եմ: Ես ուզում եմ ասել, որ ես ուրիշ տեղ չեմ գնացել: Մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում: Մենք այդտեղ կանգնած ենք: Մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում դեպի մեր տարածք:

Մեզ վստահված էր դա հսկել եւ չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, քննարկման մեխն այն էր, որ դա կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ այս հարցը պետք է տանք եւ պատասխանները փնտրենք՝ ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի:

Մենք իհարկե կվերադառնանք, ինչպես մնացած բոլոր կամավորները, սահմանված ժամկետում շուտով կվերադառնանք, բայց ես ուզում եմ՝ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը եւ շատ ավելի երկար ժամկետներում եւ շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը:

Իմ քայլը լինելու է հետեւյալը՝ ուղղել սխալն այնպես, որ անհրաժեշտության դեպքում, երբ էլ դա լինի, մենք՝ զենքը վերցրած կանայք, այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ուզենանք եւ պատրաստ լինենք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,-ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30