Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս անիծված Ջաբրայիլում էր. զինվորներին տարել են առաջնագիծ, իրենք՝ փախել». անհետ կորածի մայր

Հունվար 11,2021 14:54

«Երեք ամսից ավելի՝ տղայիցս ոչ մի լուր չկա: Ուզում եմ, որ մեր ձայնը տեղ հասնի, որ բոլորն աշխատեն այս ուղղությամբ, որ որեւէ մեկը հանգիստ տանը չնստի: Մենք ամեն օր այստեղից այնտեղ ենք վազում»,-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց անհետ կորած զինծառայողի մայր Լիլիթ Բադալյանը:

Հիշեցնենք, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին այսօր եկել մի քանի տասնյակ անհետ կորած, զոհված կամ ենթադրյալ գերեվարված զինվորների ծնողներ՝ իրենց որդիների խնդիրը բարձրաձայնելու:

Նրանք լրագրողներին ասացին, որ հանդիպումը կոմիտեն է նախաձեռնել, իրենք էլ իրենց ունեցած տվյալների հիման վրա դիմումներ են գրել, որոշները՝ հաղորդում հանցագործության մասին: «Երբ տղայիս կանչեցին զորամասից, հինգ րոպե անգամ չէր ուշացել, բայց զանգեցին ասացին՝ Տիգրան, ուշանում ես…իսկ հիմա երեք ամսից ավելի՝ տղայիցս լուր չկա, ումի՞ց ուզեմ…Ջաբրայիլում (Ջրական, Մեխակավան.-խմբ.) էր՝ անիծված Ջաբրայիլում…վերջին անգամ հոկտեմբերի իննին եմ խոսել, ասաց, որ դիրքեր են գնում»,-պատմեց մայրը:

Նա նշեց՝ փաստաբանները կաշխատեն, որպեսզի մեղավորները պատժվեն. «Սպասում ենք կանչեն, որ ցուցմունք տանք: Երեխաներին տարել են առաջնագիծ, իրենք՝ փախել: Փաստեր ունենք, հիմա չեմ կարող ասել, բայց հրամանատարների մասին է խոսքը՝ Ջաբրայիլի անձնակազմի: Սա չպետք է անպատիժ մնա»:

Լիլիթ Բադալյանը նաեւ ՊՆ-ի աշխատանքից դժգոհեց. «Մարդ չկա: Երկու ամսից ավելի ասել ենք, որ երեխաներն այնտեղ են, ողջ են, աշխատեք: Ոչ մեկ չաշխատեց, մինչեւ տղաներին սպանեցին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031