Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը

Փետրվար 11,2021 23:45

Այսպիսով, ըստ արդյունքային ցուցանիշների, մինչև 2025 թվականը՝

– Հայաստանը կընդգրկվի ՄԱԿ-ի «Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցանիշ (ինդեքս)»֊ով լավագույն 25 երկրների ցանկում։ (Այժմ գտնվում է 67֊րդ դիրքում, կբարելավի 42 դիրքով),

– ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի 80% ապահոված կլինեն լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ,

(Այժմ այդ ցուցանիշը մոտ 40% է),

– Կստեղծվի Ազգային Կիբերանվտանգության Գերազանցության Կենտրոնը, որը կհանդիսանա պետական համակարգերի կիբերանվտանգության գրավականը, կապահովի անձնական տվյալների պաշտպանություն և կխթանի կիբեր գրագիտության զարգացումը,

– ՀՀ պետական և մասնավոր հատվածի տվյալները հնարավոր կլինի պահպանել հատուկ ստեղծված տվյալների պահպանման, մշակման և փոխանցման կենտրոնում հիմնված ամպային ենթակառուցվածքների տեխնոլոգիաների վրա: Ենթակառուցվածքը նաև տարածաշրջանային նշանակություն կունենա,

– Բոլոր պետական կայքերը և էլեկտրոնային համակարգերը կունենան միասնական չափանիշներ ու ճարտարապետություն և ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար,

– Կթվայնացվեն և առցանց կմատուցվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաները և թույլտվությունները հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջությամբ կթվայնացվի,

– Կառավարությունը բացառելու է քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթեր արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում,

– Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ (անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և այլն) կմատուցվեն առցանց,

– ՀՀ պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ,

– Տարբեր կրթական ծրագրերի միջոցով կբարձրացվի բնակչության թվային և կիբերանվտանգության ոլորտում հմտությունների մակարդակը,

– Կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։

Իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Թվայնացման ռազմավարություն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը և արդյունքային ցուցանիշները, որոնք ներկայացված են ստորև։ Շնորհակալություն եմ հայտնում ոլորտի տասնյակ անհատներին, մասնագետներին, ասոցիացիաներին, միջազգային փորձագետներին, կազմակերպություններին և կառավարության գործընկերներին' Ռազմավարության մշակմանը մասնակցելու և նախարարությանն աջակցելու համար։ Համոզված եմ, որ նախանշված ծրագրերի իրագործումը կնպաստի պետություն-մասնավոր, պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակի ձևավորմանը։ Այսպիսով, ըստ արդյունքային ցուցանիշների, մինչև 2025 թվականը՝ - Հայաստանը կընդգրկվի ՄԱԿ-ի «Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցանիշ (ինդեքս)»֊ով լավագույն 25 երկրների ցանկում։ (Այժմ գտնվում է 67֊րդ դիրքում, կբարելավի 42 դիրքով), - ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի 80% ապահոված կլինեն լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ: (Այժմ այդ ցուցանիշը մոտ 40% է), - Կստեղծվի Ազգային Կիբերանվտանգության Գերազանցության Կենտրոնը, որը կհանդիսանա պետական համակարգերի կիբերանվտանգության գրավականը, կապահովի անձնական տվյալների պաշտպանություն և կխթանի կիբեր գրագիտության զարգացումը, - ՀՀ պետական և մասնավոր հատվածի տվյալները հնարավոր կլինի պահպանել հատուկ ստեղծված տվյալների պահպանման, մշակման և փոխանցման կենտրոնում հիմնված ամպային ենթակառուցվածքների տեխնոլոգիաների վրա: Ենթակառուցվածքը նաև տարածաշրջանային նշանակություն կունենա, - Բոլոր պետական կայքերը և էլեկտրոնային համակարգերը կունենան միասնական չափանիշներ ու ճարտարապետություն և ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, - Կթվայնացվեն և առցանց կմատուցվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաները և թույլտվությունները հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջությամբ կթվայնացվի, - Կառավարությունը բացառելու է քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթեր արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում, - Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ (անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և այլն) կմատուցվեն առցանց, - ՀՀ պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ, - Տարբեր կրթական ծրագրերի միջոցով կբարձրացվի բնակչության թվային և կիբերանվտանգության ոլորտում հմտությունների մակարդակը, - Կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։

Posted by Hakob Arshakyan on 2021 թ. փետրվարի 11, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728