Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն այդ մասով արդարացվեց ու կալանքից ազատ արձակվեց

Փետրվար 24,2021 13:21 Share

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) որոշում կայացրեց «Սասնա ծռերի» խմբի անդամներից Արմեն Բիլյանին արդարացնել՝ մեղսագրված արարքի (ոստիկան Գագիկ Մկրտչյանի) կատարմանը վերջինիս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Արմեն Բիլյանը մեղադրվում էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Նրան վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիս ժամկետով: Արմեն Բիլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվեց մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը:

Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Արմեն Բիլյանի պատժի կրման սկիզբը փաստացի կսահմանվի արգելանքի վերցնելու պահից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728