Հադրութը նախշուն բնություն ունի, նաև լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով էլ ավելի շքեղացնելու այն։ Չինարին Հադրութում տարածված ծառատեսակներից է, այն նաև խորհրդանիշն է շրջկենտրոնի։
«Նախշուն Հադրութը» «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախաձեռնություններից է, որը հանրահռչակում է Հադրութի մշակույթը, ավանդույթները, արհեստները։
Այս համատեքստում, այսօր հադրութցիները ծառատունկ են կազմակերպել Երևանի Նոր Նորքի 2 զանգվածի Վերածննդի այգում։ Մայր Հայաստանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին։

Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ֊ի փոխտնօրեն` Քրիստինա Վարդանյանին՝ ծառատունկն արհեստավարժորեն կազմակերպելուն մեծապես նպաստելու համար:

Հադրութի Դեօկուպացիա ՀԿ
Կարդացեք նաև





















































