Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մանուկյան, շնորհավորում եմ ձեզ՝ Ջորջ Սորոսի ծննդյան առիթով»․ Ռուբեն Ռուբինյան

Օգոստոս 12,2021 17:39

«Պարոն Մինասյան, շնորհավորեցիք, չգիտեի, որ այսօր է։ Միանում եմ շնորհավորանքներին։ Ուզում եմ շնորհավորել հատկապես ձեզ եւ Գեղամ Մանուկյանին։ Ինչո՞ւ, որովհետեւ նոր google արեցի, «Սորոս» եւ ՀՅԴ բառերն իրար հետ գրեցի․․․չէ, Գեղամին չբերեց․․․ըստ Aniarc.am-ի՝ 2012-2015թթ․ «Երկիր մեդիան» Սորոսի հիմնադրամից ստացել է 237 000 դոլար դրամաշնորհ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին, որն ավելի վաղ Ջորս Սորոսի ծնունդն էր շնորհավորել ԱԺ ամբիոնից՝ նկատի ունենալով «շահառուներին», ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա հարցադրում արեց․ «Չգիտեմ՝ ճի՞շտ է, թե սխալ, բայց այդպես է գրված։ Ճի՞շտ է, այդ դեպքում շնորհավորում եմ ձեզ Ջորջ Սորոսի ծննդյան առիթով եւ Ջորջ Սորոսին երկար տարիների կյանք եմ մաղթում՝ հանուն «Երկիր մեդիայի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031