Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունից

Սեպտեմբեր 09,2021 18:50 Share

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի  անվտանգության ծառայության պետին։ Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերեցին սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին նրա հորը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հաջորդ օրը 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա ևս ձերբակալվեց։ 48-ամյա տղամարդը, ընդամենը հանդիսանալով տարածքի սեփականատեր, այսպես ասած՝ իրեն վերապահել էր սուպերմարկետում գործունեություն ծավալողի իրավունք՝ միջամտել էր անվտանգության ծառայության պետի աշխատանքին։ Պարզաբանումներն էլ ավարտվել էին խուլիգանությամբ։ Ոստիկանությունը հետևողականորեն գնալու է հասարակական կարգի ցանկացած խախտման հետքերով ու հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք բացահայտելու է՝ մեղավորներին բերելով քրեական պատասխանատվության դաշտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930