Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիացած եմ. Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Անդրեա Վիկտորին

Նոյեմբեր 30,2021 16:10

Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:

Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:

Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:

Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930