Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների պատրաստած արծաթե բարձրարժեք գոտիները ՊՈԱԿ-ի ֆոնդերում են

Հունվար 24,2023 23:00

Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գոտին, որպես հագ ու կապի կարևոր մաս, հայ ժողովրդի կենցաղում լայն կիրառություն ու կարևոր նշանակություն է ունեցել, օրինակ կարմիր գոտի գործածել են բացառապես ամուսնացած կանայք, տղամարդկանց համար գոտին եղել է նաև իշխանության նշան։

Հայաստանի տարբեր տարածաշրջանների գոտիներն առանձնանում են իրենց բնորոշ տեխնիկայով, ճարմանդի ձևով, զարդանախշերով ու զարդահամալիրով։

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդի անքակտելի մասն են՝ Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին  պատրաստված արծաթե գոտիները։

Ալեքսանդրապոլինը՝ հաստ գոտիներ են, որոնք կազմված են ճարմանդից, արծաթե սնամեջ զարդանախշ կտորներից, որոնք անցկացվում են կաշվե ժապավենի վրա այնպես,  որ մեկը մյուսին ամրանալով, թույլ են տալիս ճկվել, բայց կապելուց հետո այն երևում է որպես ամբողջական արծաթե գոտի։ Դրանք ունեն թամբաձև ճարմանդ, իսկ զարդատախտակների  ներքևի հատվածը եզերված է նուրբ արծաթե ժանյակաձև հյուսքով, որը բնորոշ է հենց այս տարածաշրջանին։

Արծաթե գոտիների վրա վարպետների կնիքներն են, որոնցով հնարավոր է  որոշել է դրանց ժամանակաշրջանը։ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արծաթե գոտիներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, ինչն արտահայտվում է պատրաստման եղանակի, զարդանախշերի և ճարմանդի ձևի մեջ։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031