Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռու չէ այն ժամանակը, որ Էրդողանը կգնա իշխանությունից, սակայն դրանով Թուրքիայի դիրքորոշումը հենց ՀՀ-ի հետ հարաբերություններում չի փոխվի»․ Մուշեղ Խուդավերդյան

Փետրվար 21,2023 15:37

«Մեր տարածաշրջանն Արևմուտք-ՌԴ, Արևմուտք- Չինաստան, Արևմուտք-Իրան բախումների թեժ կետերից մեկն է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույցի ժամանակ ահազանգեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Նա նշեց՝ Իսրայել-Իրան, Արևմուտք-Իրան հարաբերությունները ներկայումս նույնպես լարված են, ուստի Արևմուտքը լրջորեն պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել, իսկ այդ պարագայում մեր տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես՝ Ադրբեջանը, Թուրքիան հաստատ անմասն չեն մնա։

Մուշեղ Խուդավերդյանը տարածաշրջանը համեմատեց եռացող կաթսայի հետ և կարևորեց՝ այդտեղ ՀՀ-ն իր հստակ դիրքորոշումը պետք է ցույց տա։

https://www.youtube.com/watch?v=kiAINZAYqmM

Հարցին՝ ի՞նչ ակնկալել Իրանի ԱԳ նախարարի առաջարկից՝  ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, ՀՀ-ի ԱԳ նախարարներով հավաքվել Թեհրանում և փորձել խնդիրները լուծել տարածաշրջանային պետությունների մակարդակով, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «3+3 հարթակի մասին նույնպես բարձրաձայնվել է, սակայն դեռևս նմանատիպ հարթակ չի ստեղծվել։ Հետո հակասությունն այն է, որ շատ նշված երկրների իշխանություններ մտածում են մի բան, բայց ժողովուրդներն ու այլ ուժեր՝ այլ բան։ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է, որ ռուսների հետ պետք է ունենա ջերմ հարաբերություններ, սակայն նույն կերպ չեն մտածում թուրք արևմտամետ ուժերը, որոնք նշում են՝ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում պիտի ունենա ՌԴ-ի հետ։ Նույնն Ադրբեջանում է։ Ժամանակը ցույց կտա, թե այդ երկրներն իրականում ինչ դիրքորոշում կունենան»։

Փաստմանը՝ երկրաշարժից հետո շատ է խոսվում Թուրքիայում Էրդողանի իշխանության թուլացման և նրա՝ իշխանությունից հնարավոր հեռացման մասին, հարցին՝ Թուրքիայում իշխանության փոփոխությունը որքանո՞վ կազդի նրա` ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա, թուրքագետն այսպես պատասխանեց․ «Թուրքիայում 30 տարվա մեջ բազում իշխանություններ են փոխվել, սակայն դրանից Թուրքիայի դիրքորոշումը հենց ՀՀ-ի հետ հարաբերություններում չի փոխվել։ Թուրքական նախապայմանները շարունակում են մնալ նույնը։ Արտաքին քաղաքական ուղղությունը՝ նույնպես։ Չեմ կարծում՝ Թուրքիայում իշխանության փոփոխությունից հետո նրա նախապայմանային քաղաքականությունը կփոխվի։ Դրանք ոչ միան թուրքական, այլև արևմտյան նախապայմաններ են, ունեն նպատակ՝ տարածաշրջանում վերջնականապես վերացնել ռուսական ազդեցությունը։ Եթե բացվի հայ- թուրքական սահմանը, հայ-թուրքական հարաբերություններում փոխհամաձայնեցված գործողություններ տեղի ունենան, այստեղի ռուսական ազդեցությունը չքվելու է, և ռուսների՝ այստեղ մնալը լինելու է անիմաստ»։

Անդրադառնալով Էրդողանի հնարավոր հեռացմանը՝ Մուշեղ Խուդավերդյանն ասաց․ «Եթե Թուրքիայում իշխանության գան ընդդիմադիր քեմալականները, Թուրքիան էրդողանական քաղաքականությունից վերջնականապես կհրաժարվի, կդառանա էլ ավելի արևմտամետ։ Էրդողանի  իշխանությանը երկար չի մնացել․ նա տարիքով մեծ է։ Հեռու չէ այն ժամանակը, որ նա կգնա իշխանությունից։ Էրդողանի կուսակցությունը վերջին տարիներին բազմիցս պառակտվել է․ օրինակ՝ Դավութօղլուն լքեց այս կուսակցությունը, այժմ վարում է Էրդողանին ընդդիմադիր քաղաքականություն»։

Հարցին՝ հայ-թուրքական սահմանի բացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ում տնտեսական հեռանկարի վրա, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Հավատում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական հեռանկարներ կբացի, քանի որ երբ հարաբերությունները կարգավորվեն, կառաջանա անվտանգության միջավայր, արդեն կսկսվեն դիվանագիտական հարաբերությունները զարգանալ, ներդրումային միջավայրը ՀՀ-ում լուրջ առաջընթաց կունենա, զբոսաշրջությունը՝ ևս։ Թուրքիան բավականին մրցունակ է, և կարող է ՀՀ ներմուծվել որակյալ և էժան ապրանք։ Հայ-թուրքական սահմանի բացումից Թուրքիայի ակնկալիքներն այն են, որ վերջնականապես կվերանա ռուսական ազդեցությունը։ Սա ընդհանուր հյուսիսատլանտյան դաշինքի ակնկալիքն է։ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայումը հարևան երկրների շահերին դեմ է։ Նրանց ձեռնտու չէ տարածաշրջանում ռուսական գործոնի աճը։ Հիմնական խնդիրներից մեկը հենց ռուսական ազդեցության չեզոքացումն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728