Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին հրաժարական պարտադրել չի ստացվի, պետք է ուղղակի վերցնել ու տանել համապատասխան տեղ էդ մարդուն». Տիրան Խաչատրյանը հրապարակում է

Մայիս 09,2024 17:22

«Շարժման պահանջն է հրաժարվել ընտրված կուրսից, միակողմանի զիջումներից ու երկրի զարգացման համար ոչ թե պարտվողական քաղաքականություն վարել, այլ բերել այն վիճակին, որ ժողովուրդը այս կռացած, ծնկաչոք վիճակից դուրս գա»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակ եկած ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Հարցին՝ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել եւ սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորել, որ շարժման մասնակիցները չոտնձգեն իրավակարգի դեմ, սա սպառնալի՞ք է՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Երեւի իրենց վախերն են ցույց տալիս, բայց ես որեւէ մեկի կողմից ոտնձգություններ անելու՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված չեմ տեսել: Իրենք իրենց վախերն են ցույց տալիս»:

Տիրան Խաչատրյանն ասաց, որ այն, ինչ իշխանություններն արել են, երեւի մտքով անցկացրած կլինեն՝ եթե իրենց նկատմամբ դա անեին, ինչ կլիներ. «Փոս փորողը փոսն է ընկնում»:

Հարցին՝ քանի՞մարդ պետք է հավաքվի, որ հրաժարական պարտադրվի Փաշինյանին՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ՝ մարդ հավաքելով իրեն հրաժարական պարտադրել չի ստացվի: Եթե նույնիսկ ինքը մենակ էլ մնա, հրաժարական չի տալու, պետք է ուղղակի վերցնել ու տանել համապատախան տեղ էդ մարդուն»: Թե ո՞վ պետք է վերցնի՝ նա պատասխանեց.«Լուրջ ուժերը: Ինքը հրաժարական տվողներից չի, ես այդպես եմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031